Վահե Ղազարյանը պատրաստ է ընդունելու Բագրատ Սրբազանին, բայց ոչ այս ֆորմատով. ՆԳՆ խոսնակ
Политические![Վահե Ղազարյանը պատրաստ է ընդունելու Բագրատ Սրբազանին, բայց ոչ այս ֆորմատով. ՆԳՆ խոսնակ](/timthumb.php?src=disc/29-05-24/bbbc90fa2a1424d04486e74a54bce91f.jpg&w=780)
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը պատրաստ է ընդունելու Բագրատ Սրբազանին, բայց ոչ այս ֆորմատով։ Այս մասին ասել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյան:
«Մենք այստեղ կանգնած ենք մնալու այնքան ժամանակ, ինչքան հարկավոր է։ Եթե Պարոն Ղազարյանի հետ հանդիպումը չկայանա, նա մեզ իրավասություն է տալիս բոլոր տեսակի «գնահատականները տալու»»,- նշեց Բագրատ Սրբազանը:
ՀՀ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն էլ Բագրատ Սրբազանին հրավիրեց առանձին հանդիպման ՆԳ նախարարի հետ:
Նշենք, որ Բագրատ Սրբազանն ու շարժման մասնակիցները ՆԳՆ շենքի դիմաց են, հանդիպում են պահանջում Վահե Ղազարյանի հետ:
![](banners/armflix.jpg)