Կառավարությունը կեղծիք է որակում Գեղարքունիքում որոշ դիրքեր հանձնելու խոստման մասին հրապարակումները
Общество![Կառավարությունը կեղծիք է որակում Գեղարքունիքում որոշ դիրքեր հանձնելու խոստման մասին հրապարակումները](/timthumb.php?src=disc/30-05-24/fca08335540d9b109cf27379ded816ac.jpg&w=780)
ՀՀ կառավարությունը հերքում է Գեղարքունիքի մարզում որոշ պաշտպանական դիրքեր իբր Ադրբեջանին հանձնելու խոստման մասին հրապարակումները:
«Այսօր լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե իբր Գեղարքունիքի մարզում գտնվող որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու մասին խոստում է տրվել, ամբողջությամբ կեղծ տեղեկատվություն է»,-հրապարակումները մեկնաբանելու վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշեցին ՀՀ կառավարությունից:
![](banners/armflix.jpg)