Մայիսի 30-ից հունիսի 20-ը փակ են լինելու Թոթովենցի փողոցի առանձին հատվածներ
Общество![Մայիսի 30-ից հունիսի 20-ը փակ են լինելու Թոթովենցի փողոցի առանձին հատվածներ](/timthumb.php?src=disc/30-05-24/ea3b31027488962484d6d45ae28e10a8.jpg&w=780)
Հարգելի՛ քաղաքացիներ, ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 20-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն փակ է լինելու Թոթովենց – Թոթովենց 2-րդ հատված փողոցների խաչմերուկից մինչև Թոթովենց 2-րդ հատված-Ստեփանյան փողոցների հատման խաչմերուկ հատվածը: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
![](banners/armflix.jpg)