Տղամարդը փորձել է թռիչքի ժամանակ բացել Երևան-Մոսկվա ինքնաթիռի դուռը
Фотографии![Տղամարդը փորձել է թռիչքի ժամանակ բացել Երևան-Մոսկվա ինքնաթիռի դուռը](/timthumb.php?src=disc/31-05-24/7538be5a5b90afee758f0b7d302eec32.jpg&w=780)
Օտարերկրյա քաղաքացին Երևան-Մոսկվա չվերթի ժամանակ անկարգություններ է հրահրել և փորձել է բացել ինքնաթիռի դուռը։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
«Տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ թռիչքի ժամանակ հարևան երկրներից մեկի քաղաքացին ագրեսիա է դրսևորել բորտուղեկցորդուհիների նկատմամբ և փորձել բացել սրահի դուռը։ Ավիաընկերության աշխատակիցներն ուղևորների հետ հրել են նրան դռնից և ձեռքերը կապել։ Օդանավի հրամանատարը արձանագրություն է կազմել օդանավում հասարակական կարգի և վարքագծի կանոնների խախտման մասին։
Տղամարդը տեղափոխվել է ՌԴ ՆԳՆ «Դոմոդեդովո» օդանավակայանի հերթապահ կետ։ Ոստիկաններն առաջարկել են բուժզննում անցնել՝ պարզելու, թե արդյոք նա թմրանյութերի ազդեցության տակ է, ինչից տղամարդը հրաժարվել է», - գրել է Վոլկը:
Տղամարդը ենթարկվել է վարչական պատասխանատվության: Նա դատապարտվել է յոթ օր վարչական կալանքի՝ Ռուսաստանի Դաշնությունից վարչական արտաքսմամբ։
![](disc/31-05-24/198190e82f5939cdaa8bacd6fd0a137d.jpg)
![](banners/armflix.jpg)