Հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում
Право![Հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում](/timthumb.php?src=disc/04-06-24/2acf5cefe782c64a8f02717880420de8.jpg&w=780)
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 3-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել և ձերբակալվել 34-ամյա Սասուն Ա.-ն, որը փետրվարի 16-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է Մալաթիայի բաժնի ծառայողներին: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
![](banners/armflix.jpg)