Շարունակվում է Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների պղծման գործընթաց
Общество![Շարունակվում է Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների պղծման գործընթաց](/timthumb.php?src=disc/04-06-24/2cb596612666f6cf16bb9c9db740618e.jpg&w=780)
Արցախի մշակութային ժառանգություն մշտադիտարկում ծրագրի գիտաշխատող, «Բնօրրան» պատմամշակութային ՀԿ փորձագետ Արմինե Տիգրանյանը ահազանգում է․
«Լեհական մամուլը շարունակում է ակտիվ լուսաբանել Վարշավայում Ադրբեջանի հակահայ ցուցահանդեսը, որով փորձում են հայկական եկեղեցիները որպես աղվանական ներկայացնել։
Այս անգամ «Լեռնային Ղարաբաղ. հայերին բռնի կերպով հեռացրել են իրենց տներից,իսկ հիմա մշակույթն է վտանգի տակ» վերնագրով իմ հոդվածը ներկայացրել է Wakcji24 լրատվականը։
Հոդվածը լեհերեն է, և շատ կարեւոր է ճշմարտության տարածումը ամբողջ աշխարհում, որպեսզի ադրբեջանական քարոզչությունը հնարավորություն չունենա արմատներ գցել։
Այս օրերին Վարշավայում շարունակվում է Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների պղծման գործընթացը»:
![](banners/armflix.jpg)