Մ-6 միջպետական ճանապարհի բոլոր փլուզված հատվածներում կատարվել է լիցք՝ ապահովելով ճանապարհի անցանելիությունը
Общество![Մ-6 միջպետական ճանապարհի բոլոր փլուզված հատվածներում կատարվել է լիցք՝ ապահովելով ճանապարհի անցանելիությունը](/timthumb.php?src=disc/05-06-24/dc64a61cad3e0242f7ed47d012e8f333.jpg&w=780)
Մ-6 միջպետական ճանապարհի բոլոր փլուզված հատվածներում կատարվել է լիցք՝ ապահովելով ճանապարհի անցանելիությունը։
Այս մասին հայտնում են Միասնական տեղեկատվական կենտրոնից՝ նշելով, որ երեկ երեկոյան ավարտվել է նաև «Թուֆենկյան» համալիրի մոտ փլուզված ճանապարհահատվածի ժամանակավոր վերականգնումը։
Վերականգնված հատվածներում ճանապարհը երթևեկելի է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորում ենք լինել զգոն‚ երթևեկել ցածր արագությամբ‚ քանի որ որոշ տեղամասերում երթևեկությունը միակողմանի է։
![](banners/armflix.jpg)