Կիրակի օրը Բագրատ Սրբազանը հանդես է գալու կարևոր՝ իրավիճակ փոխող ելույթով
Общество![Կիրակի օրը Բագրատ Սրբազանը հանդես է գալու կարևոր՝ իրավիճակ փոխող ելույթով](/timthumb.php?src=disc/05-06-24/49f8e511698e044f6caf56309f2dccf7.jpg&w=780)
Հունիսի 9-ին՝ ժամը 18։30-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա Սրբազան շարժման մեծ հանրահավաքը, այս մասին հայտնում են «Սրբազան պայքար» տելեգրամյան էջից։
«Այն չափազանց մեծ նշանակություն ունի մեր հաղթանակի համար։ Այդ օրը Բագրատ Սրբազանը հանդես է գալու կարևոր՝ իրավիճակ փոխող ելույթով։
Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բոլորս միասին սկսենք հանրահավաքի իրազեկման ակցիան։ Խնդրում ենք տարածել պաստառները սոցիալական ցանցերի ձեր էջերում՝ հորդորելով մարդկանց հունիսի 9-ին գալ Հանրապետության հրապարակ։
Այդ օրը հրապարակում մեզ 100.000 մարդ է պետք՝ նվազագույնը։ Ուրեմն, ի գործ»,- ասվում է հաղորդագրությունում։
![](banners/armflix.jpg)