Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Мир![Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ](/timthumb.php?src=disc/05-06-24/a8e6fc9fff5b7b7fac33450de1df438b.jpg&w=780)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին երկրի խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում դաշինքի հաղթանակի կապակցությամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Բայդենի հայտարարությունը:
«Շնորհավորում ենք վարչապետ Նարենդրա Մոդիին և Ազգային ժողովրդավարական դաշինքին հաղթանակի կապակցությամբ», - ասել Է նա: Շնորհավորանքին միացել է նաև պետդեպարտամենտը՝ նշելով, որ ԱՄՆ-ն ակնկալում է շարունակել համագործակցությունը Հնդկաստանի հետ:
![](banners/armflix.jpg)