Չինաստանի դեսպանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կայուն կերպով զարգանում են
Мир![Չինաստանի դեսպանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կայուն կերպով զարգանում են](/timthumb.php?src=disc/06-06-24/01950f9c0d36af9478d2414b3add4549.jpg&w=780)
Չնայած աշխարհում տիրող բարդ իրավիճակին՝ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները կայուն կերպով զարգանում են:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանում Ռուսաստան-Չինաստան գործարար երկխոսության ժամանակ։
Դեսպանը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները, չնայած ներկայիս շատ ծանր իրավիճակում ենթարկվում են որոշակի դժվարությունների, բայց կայուն են և կանխատեսելի: Նա հույս է հայտնել, որ զարգացումը կշարունակվի, ինչը փոխշահավետ կլինի:
Դեսպանը նաև հավելել է, որ անհրաժեշտ է գտնել երկու երկրների միջև համագործակցության բոլոր պոտենցիալ հնարավորություններն ու զարգացնել:
![](banners/armflix.jpg)