Армения готова установить дипломатические отношения с Турцией и открыть границы: Мирзоян (видео) Министр иностранных дел Армении и спикер парламента Эстонии обсудили региональные развития Глава международного гуманитарного фонда "Мир" Андраник Никогосян,делает сборы для помощи бойцам, сражающимся на передовой (видео) Мир в регионе - это задача не только Азербайджана, но и Центральной Азии: Джеймс О'Брайен Захарова: Париж использует Ереван в качестве инструмента для достижения собственных конъюнктурных целей Песков: Рютте на посту генсека НАТО вряд ли изменит враждебную России линию альянса Армения интенсивно работает над возвращением пленных: секретарь Совбеза Адам Шифф и 47 конгрессменов призывают США защитить армянское культурное наследие Нагорного Карабаха от зверств Азербайджана Развитие российско-армянского диалога во взаимодействии с Российским историческим обществом Архиепископ: Вместе мы вступили во второй период, очень важный период 

Ֆինանսների նախարարը փորձում է քողարկել հարկային եկամուտների հետ կապված խնդիրները կամ պարզապես չի տիրապետում իրավիճակին. 168.am

Видео

Կար ժամանակ, երբ դեռևս ամիսը չբոլորած՝ Նիկոլ Փաշինյանը ցուցանիշներ էր հրապարակում հարկերի հավաքագրման վերաբերյալ։ Խոսում էր մուտքերի աննախադեպ աճերից ու բյուջեի եկամուտների գերակատարումներից, փորձում էր մարդկանց վրա տպավորություն գործել։

Վերջին շրջանում, սակայն, լռում է, այլևս հարկերի աննախադեպ հավաքագրումների, առավել ևս՝ գերակատարումների մասին չի խոսում, ցուցանիշներ չի հրապարակում։

Դադարել է նույնն անել նաև Պետեկամուտների կոմիտեն, Պետեկամուտների կոմիտեի նախագահը, որը Նիկոլ Փաշինյանից հետ չէր մնում։

Հարկերի հավաքագրումն այս տարի բախվել է լուրջ խնդիրների հետ, ու աննախադեպ հաջողությունների մասին խոսելու, թաքնված լավատեսական տրամադրություններ ստեղծելու, մարդկանց վրա ազդելու, մանիպուլյացիաներ անելու առիթ այլևս չկա։ Հարկային եկամուտները թերակատարվում են։ Նախատեսված մուտքերը չեն կարողանում ապահովել։ Արդեն բավական մեծ ճեղք է գոյացել, որը գնալով խորանում է ու տարեվերջին կարող է լուրջ գլխացավանք դառնալ։

Առաջին կիսամյակի համար նախատեսել են հավաքել գրեթե 1 տրիլիոն 305 մլրդ դրամի եկամուտներ։ Չորս ամսում կարողացել են հավաքել 828,8 միլիարդը։

Ծրագիրը կատարելու համար մայիս-հունիսին պիտի հավաքեն ավելի քան 476 մլրդ դրամ, որն անհավանական ցուցանիշ է այդ ամիսների համար։

Այն աճը, որը նախատեսել էին ապահովել առաջին եռամսյակում հարկերի հավաքման առումով, նույնիսկ չորս ամիսներին չեն չկարողացել հասնել։

Էապես ընկել է հարկերի հավաքման աճի տեմպը, չնայած պաշտոնապես Հայաստանում սպասվածից բարձր տնտեսական աճեր են գրանցվում։

Առաջին եռամսյակում 9,2 տոկոս տնտեսական աճ է գրանցվել։ Չորս ամիսների տվյալներով՝ տնտեսական ակտիվության աճն անցնում է 13 տոկոսից։

Սակայն հարկային եկամուտները դրանց համարժեք չեն ավելանում, անհամեմատ ցածր են։

Նման բարձր տնտեսական աճերի պայմաններում, հարկային եկամուտները տարեսկզբի չորս ամիսներին, առանց հիփոթեքային վարկերի եկամտային հարկի հետվերադարձի գումարների, որոնք այս տարի ներառվել են հարկային եկամուտներում, աճել են ընդամենը 4,9 տոկոսով։

Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ՝ ընդամենը 34,7 մլրդ դրամի ավելի մուտք է եղել, ինչը հեռու է այն ակնկալիքներից, որը դրել են պետական բյուջեի հիմքում ու բյուջեն կանգնեցրել խնդիրների առաջ։ Դրա համար պատասխանատվություն կրելու փոխարեն՝ սկսել են մանևրել, հեքիաթներ պատմել, շուռ տալ իրականությունը, տարօրինակ արդարացումներ բերել։

«Եթե դիտարկենք պետական բյուջեի օրենքով սահմանված եկամտային ցուցանիշներով, կան հարկային խնդիրներ։ Այդ խնդիրները, բնականաբար, ամեն ամսվա ամփոփումից հետո վերլուծվում են, և որոշակի հաշվարկներ են կատարում ռիսկերի մասին։ Ես հիմա թվեր չհնչեցնեմ, որովհետև տարատեսական ազդեցությունների ներքո այդ թվերը հաճախ փոխվում են և շատ արագ։ Խնդիրը, իմ կարծիքով այն է, որ տնտեսության կառուցվածքում տեղի են ունեցել այնպիսի փոփոխություններ, որոնք նպաստել են ոչ հարկունակ ոլորտների շեշտակի ավելացման։ Նվազել է հարկունակ ոլորտների պոտենցիալը։ Հիմնական խնդիրը դա եմ դիտարկում։

Մեկ օրինակ ասեմ հարկունակ ոլորտի, որն այնունամենայնիվ չի բերում տվյալ տարում հարկային եկամուտների։ Օրինակ՝ շինարարության ոլորտը ստաբիլ աճում է, իր պիկին հասել է 2022-2023թթ.։ Բայց քանի որ շինարարության ոլորտում հարկը հավաքագրվում է բնակարանների վաճառքից, իսկ բնակարանների վաճառքը 1,5-2 տարի հետո է տեղի ունենում, հավաքագրումը տեղափոխվում է։

Ոսկու մասին է շատ խոսվում, դրա՝ ոչ հարկունակ լինելու։

Այսինքն՝ այս փոփոխություններն են, որոնք բերում են ճշգրտումների»,- արդարանում է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Զավեշտալի պատճառաբանություններ են. այս տարվա հարկային եկամուտների չկատարման հետ ի՞նչ կապ ունի, թե քանի տարի հետո է տեղի ունենում 2022-2023թթ. իրականացված շինարարության հարկումը։ Կարծես նոր են իմանում, որ շինարարության ոլորտում հարկերի հավաքագրումը կապված է ոչ թե շինարարության մեկնարկի, այլ ավարտի հետ։

Երբ վերարտահանումների, կապիտալի հոսքերի և այլ գործոնների արդյունքում հարկային եկամուտներն ավելանում էին, երբևէ չէին ասում, որ հարկունակ ոլորտները շեշտակի ավելացել են, դրա համար էլ հարկային եկամուտներն աճում են։ Հիմա հարկերի նախատեսված մուտքերը չեն կարողանում ապահովել, հազար ու մի պատճառաբանություն են փնտրում՝ արդարացնելու իրենց թերացումները։

«Ռիսկ կա, որ այս տարի 60 մլրդ դրամի հավաքագրում կարող է չլինել։ Դրա վրա ազդում են բազմաթիվ գործոններ։ Դա վերաբերում է տնտեսության կառուցվածքին։ Մեկ այլ գործոն է գնաճը, և այսպես շարունակ։ Այս բազմաթիվ գործոնները կարող են շեղումներ առաջացնել։

Բայց չեմ կարծում, որ բյուջեի պլանավորված թվի 3-4 տոկոսից ավելի լինի շեղումը, որը համարում եմ նորմալ։

Եթե հանկարծ կարիք լինի որևէ ծախս կրճատել հարկերի հավաքման հետ կապված խնդիրները լուծելու համար, դա էլ կարող ենք անել»,- բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման հետ կապված խնդիրներին ահա այսպիսի «հանճարեղ» մեկնաբանություն է տալիս ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Սովոր են՝ հեշտ ձևը գիտեն, եկամուտները չեն ստացվի՝ ծախսերը կկրճատեն։ Կարծես 60 միլիարդը հեչ բան է։ Խոսքն ավելի քան 150 մլն դոլարի մասին է։ Բայց նույնիսկ դա իրականությունը չի արտահայտում։ Ֆինանսների նախարարը փորձում է քողարկել բյուջեի հարկային եկամուտների հետ կապված խնդիրները կամ պարզապես չի տիրապետում իրավիճակին։ Այն շատ ավելի լուրջ է, քան ներկայացվում է։

Տարեսկզբի չորս ամիսներին արդեն բյուջեի եկամուտների թերակատարումը հասնում է գրեթե 60 մլրդ դրամի։

Մեծ հավանականությամբ, միայն առաջին կիսամյակի արդյունքներով, հարկային եկամուտների 90-100 միլիարդ դրամի կամ 200-250 մլն դոլարին համարժեք բաց կառաջանա, իսկ դա հսկայական գումար է բյուջեի համար։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Против компании Boeing введут санкции из-за раскрытия деталей расследования инцидентаАрмения готова установить дипломатические отношения с Турцией и открыть границы: Мирзоян (видео)ЕС выделил Украине 1,9 млрд евро финансовой поддержкиПарламент Грузии поддержал пакет законов, ограничивающий права ЛГБТБайрамов: Конституция Армении остается самым серьезным препятствиемВ Копенгагене загорелось здание Министерства налогообложения ДанииМинистр иностранных дел Армении и спикер парламента Эстонии обсудили региональные развитияГлава международного гуманитарного фонда "Мир" Андраник Никогосян,делает сборы для помощи бойцам, сражающимся на передовой (видео)Forbes: Алекперов вновь возглавил рейтинг богатейших россиян по дивидендному доходу; в список вошел и армянинМир в регионе - это задача не только Азербайджана, но и Центральной Азии: Джеймс О'БрайенПосол КНР: Планируется открытие трёх авиарейсов из Китая в АрмениюПАСЕ изложила планы судить российских лидеров и ужесточить санкцииISW: из-за нехватки ракет ПВО Украина не может прикрывать уже отремонтированные после атак энергообъектыВице-президент Ирана снял свою кандидатуру с президентских выборовЕще один спортсмен будет представлять Армению на Олимпиаде в ПарижеШольц заявил, что НАТО не станет частью войны в УкраинеБезопасность на президентских выборах в Иране будут обеспечивать 220 000 полицейскихАзербайджан и Италия открыли «новую страницу в отношениях», начав сотрудничество в военно-технической сфереЗахарова: Париж использует Ереван в качестве инструмента для достижения собственных конъюнктурных целейПапа Римский призвал человечество бороться с глобальным потеплением«Айакве»: В докладе ПАСЕ выражена обеспокоенность в связи с возбужденным в отношении Чалабяна уголовным деломЭрдоган доволен решением Армении признать ПалестинуПесков: Рютте на посту генсека НАТО вряд ли изменит враждебную России линию альянсаВ Следственном комитете Армении сообщили о росте незаконного оборота наркотиков на 14,1%Пожар в «Национальном парке Севан» уничтожил заросли тростника и облепихиАрмения интенсивно работает над возвращением пленных: секретарь СовбезаАдам Шифф и 47 конгрессменов призывают США защитить армянское культурное наследие Нагорного Карабаха от зверств АзербайджанаМарк Рютте утвержден на пост будущего генсека НАТОРазвитие российско-армянского диалога во взаимодействии с Российским историческим обществом Архиепископ: Вместе мы вступили во второй период, очень важный периодНа большей части территории Англии объявлено предупреждение о жареPolitico: Белый дом встревожен предстоящим выступлением Нетаньяху в КонгрессеПредложение аппарата премьер-министра Армении аппарату президента АзербайджанаМинобороны Армении: Азербайджан вновь распространил дезинформациюСамолет турецкой авиакомпании, вылетевший в Сочи, вернулся в АнтальюВ Ереване сформирован офис Арцахской епархии Армянской Апостольской Церкви "Факт". Турция и Азербайджан «зубами» пытаются удержать власть Пашиняна Издана книга «Государственная политика вандализма в Азербайджане»Баграт Галстанян: Отправляется в Тавуш - посмотрим, где находится «забор»?Трамп считает маловероятной войну между США и КитаемЕАБР повысил прогноз экономического роста Армении до 7,5% в 2024 годуЮжная Корея пересмотрит вопрос поставок оружия Украине и введет дополнительные санкции против РФПутин пригрозил Южной Корее ответными мерами в случае поставок оружия УкраинеВ Азове третий день не могут потушить пожар на нефтебазе после удара украинских дроновК 100-летию Сергея Параджанова погашены и введены в обращение две маркиВ Иране произошло землетрясениеАрмения и Литва подписали меморандум о взаимопонимании по сотрудничеству по вопросам, связанным с ЕСАрмения готова завершить разработку проекта мирного договора с Азербайджаном в течение ближайшего месяцаМинистры иностранных дел Армении и Литвы обсудили широкий круг вопросов«Вы, как глыба, которая стоит за этом пути, чтобы не дать разрушить его гадам и нечисти». Айк Бабуханян награжден медалью «Десять лет. Крымская весна»
Самое популярное