Պետդումայում հայտարարել են՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը կայացնելու է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով
Иностранный![Պետդումայում հայտարարել են՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը կայացնելու է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով](/timthumb.php?src=disc/14-06-24/9de1dd0c8b31693f3bc2269a9c64d0eb.jpg&w=780)
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալու հնարավոր որոշումը չի ազդի կազմակերպության պաշտպանունակության վրա, այլ միայն կազդի Հայաստանի պաշտպանունակության վրա, RIA Novosti-ին ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անդամակցության սառեցումից հետո հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից երկրի դուրս գալը։ Նրա խոսքով, տեսականորեն իրավիճակը ՀԱՊԿ-ի շուրջ կարող է փոխվել, եթե Բելառուսը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից կամ Բելառուսի նախագահը «ներողության խոսքեր գտնի, որոնք ընդունելի կլինեն հայ ժողովրդի համար»։
«Սա կազդի միայն Հայաստանի պաշտպանունակության վրա և ոչ մի այլ բանի, ուստի, իհարկե, այս որոշումը հայկական կողմն է կայացնելու, բայց փաստն այն է, որ, ցավոք, որոշումը կայացնելու է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը չի առաջնորդվում Հայ ժողովրդի շահերով։ Սա ողբերգություն է»,- ասել է Կարտապոլովը։
Պատգամավորի խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ ողջախոհությունը կհաղթի հայ ժողովրդի, այլ ոչ թե երկրի ղեկավարության մեջ։
![](banners/armflix.jpg)