Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին
Чрезвычайный случай![Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին](/timthumb.php?src=disc/16-06-24/663dd6a46f5c6a7942bed218eadd00e9.jpg&w=780)
Հունիսի 16-ին, ժամը 08:40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Սալլի գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել հողազանգվածի սահք, ինչի հետևանքով ավտոճանապարհը երկկողմանի փակվել է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 15-րդ կմ-ի վերևի հատվածում գտնվող հողամասի առատ ոռոգման հետևանքով տեղի է ունեցել հողաշերտի փլվածք (մոտ 20 խմ):
Փրկարարները և պարեկային ծառայության աշխատակիցները սահմանազատել են տարածքը:
Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոճանապարհը մաքրվել է և երկկողմանի երթևեկելի է։
![](banners/armflix.jpg)