ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են 100 միլիոն դոլարով ավելացնել Հայաստանի ֆինանսավորումը
ИностранныйԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական դեմոկրատ Ֆրենկ Փալոնը և Ներկայացուցիչների պալատի անդամ հանրապետական Նիքոլ Մալիոտակիսը առաջարկել են երկկուսակցական փոփոխություն կատարել Պետական և արտաքին գործառնությունների հատկացումների մասին օրինագծում՝ առաջարկելով 100 միլիոն դոլարով ավելացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսավորումը Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի օգնության դաշնային հաշվի (AEECA) շրջանակում: Այս մասին ասվում է Ամերիկայի հայկական համագումարը ֆեյսբուքյան իր էջում,
Ֆինանսավորումը կաջակցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, որոնք ներկայում բնակվում են Հայաստանում, քանի էր 2023 թվականին ստիպված են եղել լքել Արցախը՝ Ադրբեջանի լայնածավալ հարձակման պատճառով: