Գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 1 հոգի մահացել է, մյուսի առողջական վիճակը ծանր է
Общество![Գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 1 հոգի մահացել է, մյուսի առողջական վիճակը ծանր է](/timthumb.php?src=disc/19-06-24/2cef6dbc06e48bdfd5ffa0b1c17a5b06.jpg&w=780)
Երևան-Սևան ավտոճանապարհի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ հոգի գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը ծանր է։ Այս մասին 24News-ին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։
«Մեկ պացիենտ լավացումով դուրս է գրվել, երեք հոգու առողջական վիճակը միջին ծանրության է, շարունակում են բուժօգնություն ստանալ։ Մոտ մեկ շաբաթ առաջ մեկ պացիենտ մահացել է»,- պարզաբանել է Ծատրյանը։
![](banners/armflix.jpg)