Հանրապետության որոշ հատվածներում ծղրիդների տարածման դեպքեր են նկատվում. մշտադիտարկման աշխատանքներ են իրականացվում
Общество![Հանրապետության որոշ հատվածներում ծղրիդների տարածման դեպքեր են նկատվում. մշտադիտարկման աշխատանքներ են իրականացվում](/timthumb.php?src=disc/20-06-24/07bd291777dd9e1532fa617f88a6f694.jpg&w=780)
Վերջին օրերին շրջակա միջավայրի նախարարություն ահազանգեր են ստացվում հանրապետության որոշ հատվածներում ծղրիդների տարածման վերաբերյալ։ Պատասխանատու կառույցն Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն է։ Կենտրոնի մասնագետները քաջատեղյակ են խնդրից, և արդեն իսկ մասնագիտական աշխատանքային խումբն իրականացնում է գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ծղրիդներով վարակվածության աստիճանը ճշտելու և մշտադիտարկման աշխատանքներ։
Նախատեսվում են ծղրիդների դեմ համալիր պայքարի միջոցառումներ, այդ իսկ պատճառով՝ խորհուրդ է տրվում մեղվափեթակները նշված տարածքներից տեղափոխել առնվազն 3-5 կմ հեռավորության վրա, խուսափել առաջիկա 20 օրվա ընթացքում սնկերի, բույսերի, հատապտուղների հավաքից և հարակից արոտավայրերում գյուղատնտեսական կենդանիներ արածեցնելուց։
![](banners/armflix.jpg)