Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Общество![Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը](/timthumb.php?src=disc/22-06-24/ebdd63fff5404be58595974c4ba36682.jpg&w=780)
Shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ հունիսի 22-ի գիշերը, հանկարծամահ է եղել սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մամիկոնյանց փողոցի 58 Ա շենքի բնակարաններից մեկը, որտեղ պարզել են, որ ժամը 05։30-ի սահմաններում Լալա Մնացականյանը հանկարծամահ է եղել։
![](banners/armflix.jpg)