Դանակահարված տղամարդը հիվանդանոցում մшհացել է. ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին
Общество![Դանակահարված տղամարդը հիվանդանոցում մшհացել է. ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին](/timthumb.php?src=disc/22-06-24/8dd37f1f3b0e8d7682538d753f07904a.jpg&w=780)
Երեկ՝ հունիսի 21-ին, առանձնապես ծանր վնասվածք պատճառելու հետևանքով մահվան դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վեդի քաղաքի Կասյան փողոցի շենքերից մեկի բակում դանակահարություն է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը, և ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի գլխավորությամբ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
![](banners/armflix.jpg)