Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Opel»-ն ու «Lada»-ն․ կա 5 վիրավոր
Чрезвычайный случай![Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Opel»-ն ու «Lada»-ն․ կա 5 վիրավոր](/timthumb.php?src=disc/22-06-24/124a90832bc8f3ea9fee8dbed2990426.jpg&w=780)
Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Այգավան գյուղի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Րաֆֆի Բեգլարյանի վարած «LADA» մակնիշի և 21-ամյա Արամ Բլբուլյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ․ Բեգլարյանը, վերջինիս ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Մարտին Խուդավերդյանը, Ա․ Բլբուլյանն ու ու վերջինիս ուղևորներ, 23-ամյա Էսթեր Հայրապետյանն ու 3-ամյա Դերենիկ Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը Արարատի, մի մասը՝ Վեդիի բժշկական կենտրոններ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու վթարի վայրի հարևանությամբ գործող «Նաղաշի լավաշ» առևտրի կենտրոնի աշխատակիցները և շտապօգնության բժիշկները։
![](banners/armflix.jpg)