Ամեն ինչ իր տրամաբանական ընթացքով գնում է. Բագրատ Սրբազան
Общество![Ամեն ինչ իր տրամաբանական ընթացքով գնում է. Բագրատ Սրբազան](/timthumb.php?src=disc/23-06-24/b4ddac8d27eca97f038f9b4181116141.jpg&w=780)
Ամեն ինչ իր տրամաբանական ընթացքով գնում է։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը։
«Մենք ընդդիմադիր շարժում չենք, ոչ էլ ընդդիմության շարժում ենք, սա ազգային-ազատագրական պայքար է՝ իր բոլոր շերտերով։ Իշխանության ծրագիրը Հայաստանը վերջնականապես տապալելն է, մեր ծրագիրն էլ ոչ միայն դա թույլ չտալն է, այլև իրենց հեռացնելն է»,– Սուրբ Աննա եկեղեցու մոտ ընդգծել է «Տավուշը հանուն հայրենիքի շարժման առաջնորդը։
![](banners/armflix.jpg)