Խոր ցավով ընդունեցի Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցածը․ Փաշինյանը հեռագիր է հղել Պուտինին
Политические![Խոր ցավով ընդունեցի Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցածը․ Փաշինյանը հեռագիր է հղել Պուտինին](/timthumb.php?src=disc/24-06-24/e60afe4a9cb2f58f43b0150d791df27a.jpg&w=780)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Խոր ցավով ընդունեցի Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած և անմեղ քաղաքացիների և իրավապահների մահվան պատճառ դարձած սարսափելի ահաբեկչությունների մասին ողբերգական լուրը։
Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է այս ահաբեկչությունը և անընդունելի է համարում բռնության ցանկացած դրսևորում։
Խնդրում եմ Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։
![](banners/armflix.jpg)