Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը այցելել է Սյունիքի մարզ
Общество![Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը այցելել է Սյունիքի մարզ](/timthumb.php?src=disc/24-06-24/7ad4b7d744cc3c565757ede274b48aa2.jpg&w=780)
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Սյունիքի մարզ: Սիսիանում դեսպանը Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ներկայացուցչի հետ քննարկել է Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ ուսումնասիրվող Սպանդարյանի ջրանցքի վերականգնման հարցը։
Առաջին փուլում 1400 հա ոռոգելի հողատարածքի կտրվածքով ծրագրից կօգտվի ավելի քան 600 հողօգտագործող։
Դըկոտինյին նաև այցելել է Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, որը 2014 թվականին վերականգնել են ֆրանսիացի և հայ կամավորները:
![](banners/armflix.jpg)