Փաշինյանը «ՔՊ» նիստ է գումարել՝ ամփոփելու քաղաքական ժողովի արդյունքները
Политические![Փաշինյանը «ՔՊ» նիստ է գումարել՝ ամփոփելու քաղաքական ժողովի արդյունքները](/timthumb.php?src=disc/25-06-24/5811d9afc1beb6c705cf97abf54b7755.jpg&w=780)
Հունիսի 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
Ամփոփվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովի արդյունքները։
Նշանակվել են Շենգավիթ, Աբովյան, Սիսիան և Բերդ ՏԿ-ների խորհուրդների և վերահսկողի ընտրության օրերը։
Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։
Ամփոփվել են Նախաձեռնող նիստի ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատանքների քննարկման արդյունքները։
![](banners/armflix.jpg)