Հրդեհ է եղել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում․ մանրամասներ
Общество![Հրդեհ է եղել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում․ մանրամասներ](/timthumb.php?src=disc/26-06-24/66a6963526085fcbb72ed01325ff983f.jpg&w=780)
Հրդեհ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում
Սույն թվականի հունիսի 25-ին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ ահազանգ է ստացվել, որ ՊՈԱԿ-ի Մարտունու տեղամասի 4-րդ պահաբաժնում բռնկվել է հրդեհ։
Դեպքի վայրում ազգային պարկի, Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների և ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրարարների կողմից իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ։
Բռնկված հրդեհի հետևանքով այրվել են մոտ 2000 քմ եղեգնուտ և չիչխանի ճյուղեր։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
![](banners/armflix.jpg)