ՆԱՏՕ-ն Ռուսաստանի թշնամին է․ Պեսկով
Россия![ՆԱՏՕ-ն Ռուսաստանի թշնամին է․ Պեսկով](/timthumb.php?src=disc/26-06-24/c617d37ef9f4a0cfc1a3fc438d07f8fe.jpg&w=780)
ՆԱՏՕ-ն Ռուսաստանի համար այս պահին թշնամական դաշինք է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը նաև համոզմունք է հայտնել, որ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի պաշտոնավարման ընթացքում Հյուսիսատլանտյան դաշինքի գործելաոճն ու Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն փոխվի։
«Դժվար թե դրանով փոփոխություններ արձանագրվեն ՆԱՏՕ-ի որդեգրած քաղաքականությունում, որը ԱՄՆ թելադրանքով գործող դաշինքի անդամ երկրների, նաև ընդհանուր դաշինքի կողմից, միտված է Ռուսաստանի Դաշնության ռազմավարական զսպմանը։ Այս պահի դրությամբ ՆԱՏՕ-ն մեզ համար թշնամական դաշինք է»,- ասել է Պեսկովը։
![](banners/armflix.jpg)