Պուտինը վստահություն է հայտնել՝ ռուս-իրանական հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան աճող տեմպերով
Мир![Պուտինը վստահություն է հայտնել՝ ռուս-իրանական հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան աճող տեմպերով](/timthumb.php?src=disc/27-06-24/b1a42292f27b17d5b08b12101faab9b8.jpg&w=780)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոհերի հետ։
Պետությունների ղեկավարները քննարկել են բոլոր առանցքային ոլորտներում երկկողմ հետագա փոխշահավետ համագործակցության հարցեր: Մասնավորապես, կողմերն առանձնահատուկ գոհունակություն են հայտնել էներգետիկայի ոլորտում հաջողությամբ առաջ մղվող փոխգործակցության և լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման կապակցությամբ:
Պուտինը վստահություն է հայտնել, որ ռուս-իրանական բարեկամական հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան աճող տեմպերով:
![](banners/armflix.jpg)