Հացիկ գյուղում այրվել է անասնակեր
Общество![Հացիկ գյուղում այրվել է անասնակեր](/timthumb.php?src=disc/27-06-24/9bff2949f3b87dd0337593b3c4ff67ee.jpg&w=780)
Հունիսի 27-ին, ժամը 15:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 15-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:25-ին, մարվել՝ 19:07-ին: Տներից մեկի ետնամասում այրվել է մոտ 220 հակ անասնակեր։
![](banners/armflix.jpg)