Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Азербайджан![Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել](/timthumb.php?src=disc/28-06-24/2d0acec3c59503a280eafbba5ccf36e6.jpg&w=780)
Ադրբեջանի հարավում՝ Թալիշի լեռների շրջանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում են երկրի Գիտությունների ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով՝ ժամը 07:43-ին (համընկնում է Երևանի հետ-խմբ.)։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լերիկ քաղաքից 27 կմ դեպի արևելք, օջախը՝ 18 կմ խորության վրա։ Մոտակա շրջաններում ցնցումների ուժգնությունը կազմել է 4 բալ։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
![](banners/armflix.jpg)