Թուրքիայում ծնելիության ցուցանիշի կտրուկ նվազում է նկատվում
Мир![Թուրքիայում ծնելիության ցուցանիշի կտրուկ նվազում է նկատվում](/timthumb.php?src=disc/30-06-24/b8f292265d6ff308a9fd77865ea11c0e.jpg&w=780)
Ծնելիության մակարդակը նվազում է ամբողջ աշխարհում և Թուրքիայում ևս նկատվում է այդ միտումը։ Թուրքիայի բնակչությունը 2008-ին 71 մլն 517.000 էր, իսկ 2024-ի տվյալներով՝ 85 մլն 372.000։ Ըստ այդմ՝ 16 տարում Թուրքիայի բնակչությունն աճել է 13 մլն 855.377-ով ու արձանագրվել է ծնելության կտրուկ նվազում։
Վիճակագրական կոմիտեն նաև հրապարակել է Թուրքիայում ծնելության ամենաբարձր և ամենացածր ցուցանիշ ունեցող նահանգների անունները։ 2023-ին ծնելիության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Շանլըուրֆայում (3.27), Շըրնաքում (2.72) և Մարդինում (2.40)։
Ծնելության ամենցածր ցուցանիշը գրանցվել է Բարթին նահանգում (1.13)
Հիշեցեննք, որ Թուրքիայի ժողովրդագրական պատկերը փոփոխվում է. աճում է տարեց բնակչության թվաքանակը, իսկ երեխաներինը՝ նվազում։ 2023-ի վերջի դրությամբ Թուրքիայի բնակչության մեջ երեխաները կազմել են 22 մլն 206.000։ Թուրքիայի բնակչության մեջ երեխաները կազմում են 26%, որը 1935-ից ի վեր ամենացածր ցուցանիշն է համարվում։
![](banners/armflix.jpg)