Եվրո-2024. ո՞վ կլինի Իսպանիայի մրցակիցը 1/4 եզրափակչում
Спорт![Եվրո-2024. ո՞վ կլինի Իսպանիայի մրցակիցը 1/4 եզրափակչում](/timthumb.php?src=disc/01-07-24/b9eaeaa755c3d7aea49084799f6278f0.jpg&w=780)
Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում Իսպանիայի հավաքականը մրցել է Վրաստանի հետ և 4:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել:
Այսպիսով, Իսպանիայի հավաքականը դուրս է եկել Եվրո-2024-ի 1/4 եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Գերմանիան, որը 1/8 եզրափակիչ խաղում 2:0 հաշվով հաղթել է Դանիային։ Վրաստանի հավաքականը դուրս մնաց մրցաշարից։
Եվրո-2024-ի քառորդ եզրափակչի Իսպանիա-Գերմանիա հանդիպումը կկայանա ուրբաթ օրը՝ հուլիսի 5-ին, Mercedes-Benz Arena-ում (Շտուտգարտ, Գերմանիա): Մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 20:00-ին:
![](banners/armflix.jpg)