Կիրանցում տրվելիք գումարներն ո՞ւմ հաշվին է, գիտենք, որ ադրբեջանական տրանսֆերով գումար է մտնում ՀՀ. Գառնիկ Դանիելյան
Блогосфера![Կիրանցում տրվելիք գումարներն ո՞ւմ հաշվին է, գիտենք, որ ադրբեջանական տրանսֆերով գումար է մտնում ՀՀ. Գառնիկ Դանիելյան](/timthumb.php?src=disc/01-07-24/0beff871ad3240084c6bf026eaff4a1f.jpg&w=780)
ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․
«Սարսափելի է, երբ Շուռնուխում տեսնում ես, որ մի քանի մետր այն կողմ Ադրբեջանն իր դրոշն է տեղադրել ու իրենով է արել մեր հայկական հողերը։
Իրենք պարզ ասում են, որ մենք այդ տարածքներին պետք է տիրանանք, հետո մտածենք ավելիի մասին։
Կիրանցում մարդկանց ստիպում են, որ ՀՀ օրենքով իրենց տրված կադաստրի վկայականներից հրաժարվեն հոգուտ Ադրբեջանի։ Տրվելիք գումարներն էլ չգիտենք ում հաշվին է: Գիտենք, որ ադրբեջանական տրանսֆերով գումարներ են մտնում Հայաստան»։
![](banners/armflix.jpg)