После визита в Киев Орбан не рассказал о дальнейших действиях Спикер НС представил делегации Конгресса США разработанный правительством РА «Перекресток мира» Мы хотим расширить связи в сфере безопасности, экономики и политики: Сенатор Бин Карден Посольство США в РА поздравило Армению с Днем Конституции Председатель НС РА направил поздравление ко Дню Конституции Чем объяснить резкое повышение интереса к российским вузам в Армении? «Священная борьба»: Наш долг - привести современные реалии в соответствие с требованиями Конституции Я не собираюсь покидать президентскую гонку: Байден В Гюмри стартовал технологический форум Silicon Mountains 2024 Shirak Министр иностранных дел Армении поздравил США и их народ с Днем независимости 

Ստիպված կլինենք ծանր գին վճարել․ 168․am

Иностранный

168․am-ը գրում է․ Չնայած Հայաստանը շարունակում է գտնվել Եվրասիական տնտեսական միության կազմում, էական տնտեսական ու ֆինանսական օգուտներ է ստանում այդ կառույցից, իշխանությունները չեն թաքցնում, որ հակված են փոխել երկրի ինտեգրման ուղղությունը։

Պարբերաբար տարբեր մակարդակներով հայտարարում են ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու մասին։

Ու մինչ պատրաստ են դրա համար ընդհուպ նաև հանրաքվե անցկացնել և պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա, Ռուսաստանի իշխանությունները՝ փոխվարչապետի մակարդակով, զգուշացնում են, որ ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն անհամատեղելի են, ու արտատարածաշրջանային դերակատարների մուտքը Հայաստան «հետևանքներ կունենա»։
«Այն օգուտները, որ ինչ-որ երկիր ստանում է Ռուսաստանի հետ մերձեցումից, պետք է ընկալել որպես վճար, որը մենք տալիս ենք մեր անվտանգության և ռազմավարական խորության համար։
Հետևաբար՝ ինչ-որ արտատարածաշրջանային խաղացողների գալն այնտեղ, իհարկե, հետևանքներ կունենա։

Մենք այստեղ նվերներ չենք բաժանում»,- անդրադառնալով Հայաստանի ԵՄ անդամակցության հետաքրքրություններին,- օրերս հայտարարել է ՌԴ փոխվարչապետը։

Այս հայտարարությունը նշանակում է, որ Ռուսաստանը հակված չէ համակերպվել «և՛-և՛»-ի քաղաքականության հետ, որը ժամանակին հաջողությամբ իրականացնում էին Հայաստանի նախկին իշխանությունները։

Գործող իշխանությունները գործընթացները բերել հասցրել են նրան, որ «և՛-և՛»-ը փոխարինվել է «կա՛մ-կա՛մ»-ով՝ ԵՄ կամ ԵԱՏՄ։ Այդ քաղաքականությունն այսօր Հայաստանին սպառնում է ծանր հետևանքներով։

Ի՞նչ հետևանքների մասին է խոսքը, փակագծերը չեն բացվում։ Սակայն պետք է հասկանալ, որ խոսքը հատկապես տնտեսական հետևանքների մասին է։ ԵԱՏՄ-ն տնտեսական կառույց է ու, բնականաբար, այստեղից բխող հետևանքները կարող են լինել առաջին հերթին տնտեսական։

ԵԱՏՄ-ին անդամակցությունից Հայաստանը մեծապես շահել է։ Դա առավել ցայտուն արտահայտվեց հատկապես վերջին տարիներին, երբ սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Ռուսաստանի նկատմամբ համատարած պատժամիջոցների կիրառման պայմաններում, Հայաստանը դարձել է կարևոր օղակ՝ Ռուսաստանի տնտեսությանը սպասարկելու համար։

Անգամներով ավելացել է առևտրաշրջանառությունը՝ ինչպես արտահանման, այնպես էլ՝ ներմուծման կտրուկ ավելացումների արդյունքում։

Սրանից Հայաստանի տնտեսության զարգացումները գուցե այնքան էլ չեն շահում, բայց բավական լուրջ եկամուտներ են ապահովում պետական բյուջեի համար։ Դրա շնորհիվ է, որ վերջին շրջանում արտաքին առևտուրը սպասարկողները դարձել են խոշոր հարկատուների ցանկի առաջատարները։

Առևտրի սպասարկման արդյունքում մեծ գումարներ են մտնում Հայաստան՝ նպաստելով բանկային համակարգի բարձր շահութաբերությանը։

Դա անուղղակիորեն արտահայտվում է նաև բյուջեի մուտքերի վրա՝ շահութահարկի ավելացման տեսքով։

Հիմնականում սրանով է պայմանավորված, որ վերջին երկու տարիներին կտրուկ ավելացել են բյուջե մտնող շահութահարկի գումարները։

Հայաստանի վերջին տարիների «համաշխարհային մակարդակի» աճերը նույնպես կապված են բացառապես ԵԱՏՄ-ից թելադրված գործոններով։

Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի համար շահաբեր է եղել ոչ միայն Ռուսաստանի տնտեսությանը պատժամիջոցների պայմաններում սպասարկելու առումով, այլև այն հանդիսանում է հիմնական շուկան Հայաստանի տնտեսության համար։ Դժվար է անգամ պատկերացնել, թե ինչ հետևանքներ կարող են լինել այն կորցնելու պարագայում։

ԵԱՏՄ-ից ԵՄ անցման պարագայում Հայաստանի արտահանումը կհայտնվի ԵԱՏՄ խիստ մաքսատուրքերի տակ ու ընդհանրապես դուրս կման։

Այն պարագայում, երբ Հայաստանի վերամշակող արդյունաբերության գերակշիռ մասը իրացվում է հենց այս շուկայում։ Ոչ թե այն պատճառով, որ այս շուկան ավելի ձեռնտու է հայկական ապրանքների համար, այլ, որովհետև այլ շուկաներում և, հատկապես ԵՄ երկրների շուկաներում, դրանք մրցունակ չեն, չեն բավարարում ստանդարտներին ու նվազագույն պահանջներին։

Առավել ևս՝ մրցունակ չեն այն բանից հետո, երբ գերազանցապես դոլարի արժեզրկման արդյունքում բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտների արհեստական աճի պատճառով, Հայաստանը զրկվել է ԵՄ երկրների շուկաներում նախկինում ունեցած մուտքի արտոնությունից։

Խոսքը՝ արտահանման հատուկ կարգավիճակի մասին է, որի շրջանակներում հայկական մի քանի հազար ապրանքներ կարող էին արտահանվել ԵՄ՝ առանց մաքսատուրքերի։

Հիմա այդ արտոնությունն էլ չկա։

Հետևանքներն ակնհայտ են. ԵՄ երկրներ Հայաստանից արտահանման ծավալները, վերջին տարիներին արձանագրվող արտաքին առևտրի բարձր աճերի պայմաններում, նույնիսկ կրճատվել են։

Հայաստանի տնտեսությունը կտրել ԵԱՏՄ-ից, երբ ԵՄ շուկաներ մտնելու շանսեր չկան, արկածախնդրություն է՝ իր հնարավոր ծանր հետևանքներով։

Այլ հարց, եթե ինտեգրման պրոցեսները տեղի ունենան ԵԱՏՄ շուկային զուգընթաց։

Բայց, դատելով վերջին հայտարարություններից՝ դրա հնարավորությունները սահմանափակվել են և պետք է ընտրություն կատարել։

ԵԱՏՄ-ում Հայաստանի լինելը կենսական է նաև մի շարք կարևոր կենսաապահովման ապրանքների պահանջարկը բավարարելու առումով։ Պարենային և ոչ պարենային բազմաթիվ առաջնային ապրանքների պահանջարկը, արտոնյալ գներով, Հայաստանը բավարարում է ԵԱՏՄ անդամակցության հաշվին։ Այդպիսի ապրանքներից են էներգակիրները, նաև պարենային ցորենը, որի պահանջարկի գրեթե 75-80 տոկոսը ներմուծվում է ԵԱՏՄ-ից։

ԵԱՏՄ-ի հետ Հայաստանը ունի ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական ու ֆինանսական հետաքրքրություններ։

Այստեղից մեծ քանակությամբ կապիտալ է մտնում Հայաստան։ Խոսքն ինչպես առևտրային, այնպես էլ՝ ոչ առևտրային տրանսֆերտների մասին է։

Միայն Ռուսաստանից անգամներով ավելի շատ տրանսֆերտներ են գալիս, քան ԵՄ բոլոր երկրներից միասին վերցրած։

Սա սոցիալական կարևորություն ունեցող խնդիր է Հայաստանի համար։

Սրանք ոչ այն բոլոր ուղղություններն են, որոնք ցույց են տալիս, որ այս պահին և առաջիկա առնվազն մեկ-երկու տասնամյակում ԵԱՏՄ-ն Հայաստանի համար լինելու է առանձնահատուկ նշանակություն ունեցող կարևոր կառույց։ Դրանից հրաժարվելու կամ զրկվելու պարագայում՝ ստիպված ենք լինելու ծանր գին վճարել։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
В стиле антиутопий: В РФ начали составлять социальный рейтинг граждан и оценивать полезность людей для государстваСМИ: в турецких аэропортах ужесточат правила досмотра пассажировГермания передала Украине третью установку ПВО PatriotОборонное соглашение Финляндии и США вступит в силу 1 сентябряВ России создали систему, определяющую местоположение человека с помощью Wi-Fi с точностью 5-7мПосле визита в Киев Орбан не рассказал о дальнейших действияхВ Кыргызстане пресечена попытка насильственного захвата властиВ Ереване избиты сотрудники «ЭСА»В ближайшее время температура воздуха в республике снизится на 4-6 градусовСпикер НС представил делегации Конгресса США разработанный правительством РА «Перекресток мира»Эрдоган: На Западе есть страны, прокладывающие путь к третьей мировой войнеДекотини поздравил с Днем Конституции РАМы будем защищать нерушимость границ Армении: Председатель Хельсинкской комиссииВ Кыргызстане предотвращена попытка насильственного захвата властиВо Франции задержали несколько человек по подозрению в подготовке терактовСенатор: США хотят продвигать мирный процесс между Арменией и АзербайджаномSky: вещи Сунака начали вывозить с Даунинг-стрит после поражения консерваторов на выборахПесков: Премьер Венгрии Виктор Орбан прибыл с визитом в МосквуАлен Симонян: Армения готова подписать мирный договор - мяч на азербайджанской сторонеМы хотим расширить связи в сфере безопасности, экономики и политики: Сенатор Бин КарденЕС поддерживает демократию, суверенитет и территориальную целостность АрменииПосольство России в Армении поздравило граждан РА с Днем КонституцииСимонян: Встреча с делегацией США прошла очень продуктивноПосол Ирана: США пытаются превратить Кавказ в платформу для расправы с другими странамиCNN: следующие 48 часов будут иметь решающее значение для карьеры БайденаПосольство США в РА поздравило Армению с Днем КонституцииПредседатель НС РА направил поздравление ко Дню КонституцииПосол Ирана: Дорога через Армению и Грузию к Черному морю сокращает путь на 2 дняПосол Ирана: Дорога через Армению и Грузию к Черному морю сокращает путь на 2 дняЧем объяснить резкое повышение интереса к российским вузам в Армении?В Великобритании лейбористы получили абсолютное большинство«Священная борьба»: Наш долг - привести современные реалии в соответствие с требованиями КонституцииВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 5 ИЮЛЯАбхазия призвала Армению не использовать фразы «о мифической территориальной целостности Грузии»В туннеле под Эльбой вспыхнул пожарМИД Германии вызвал посла Турции из-за жеста "Серых волков"Я не собираюсь покидать президентскую гонку: БайденЭрдоган отменил визит в Шуши, он поедет в Германию смотреть футбол: A HaberВ Гюмри стартовал технологический форум Silicon Mountains 2024 Shirak«Иллюзия обмана 3» выйдет на большие экраны 14 ноября 2025 годаТерминатор возвращается на экран в виде нового сериала под названием «Terminator Zero»Министр иностранных дел Армении поздравил США и их народ с Днем независимостиДжефф Безос продаст 25 миллионов акций Amazon на сумму $5 миллиардовБербок: Россия становится самой большой угрозой для безопасности ЕвропыМария Шарапова отпраздновала 20-летие своей первой победы на Уимблдоне в кругу звезд27 улиц Еревана заасфальтируютМинистр здравоохранения не понимает причину скандала: Заболели корью, и что с того?В ООН сообщили, что 90% жителей сектора Газа были перемещены из-за операции ИзраиляСМИ: Задержан заместитель главы административного района АрабкирСМИ: две женщины обвинили Нила Геймана в сексуальном насилии
Самое популярное