Պուտինը Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովում կհանդիպի Իլհամ Ալիևի հետ
Иностранный![Պուտինը Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովում կհանդիպի Իլհամ Ալիևի հետ](/timthumb.php?src=disc/02-07-24/54a3ed2f3906fc76f644a454faafd10a.jpg&w=780)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 3-ին Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ ՏԱՍՍ-ին հղումով, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Մասնավորապես, հուլիսի 3-ին բանակցություններ են ծրագրվում Ադրբեջանի, Մոնղոլիայի, Թուրքիայի, Չինաստանի նախագահների և Պակիստանի վարչապետի հետ», - ասել է Ուշակովը:
Նա նաև հավելել է, որ համաձայնեցվել է Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերի հետ բանակցությունները։
Նշենք, որ ՇՀԿ գագաթնաժողովը կանցկացվի Աստանայում հուլիսի 3-4-ը։
![](banners/armflix.jpg)