Հաագայում կառավարության երդման արարողության ժամանակ ցույց է սկսվել
Мир![Հաագայում կառավարության երդման արարողության ժամանակ ցույց է սկսվել](/timthumb.php?src=disc/02-07-24/7ec21858ac72f692dee3e20c00070d6a.jpg&w=780)
Հաագայի արքայական նստավայրի առջև Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սխոֆի գլխավորած նոր կաբինետի երդման արարողության ժամանակ տեղի է ունեցել բողոքի ակցիա։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Տասնյակ ցուցարարներ հավաքվել են Նիդեռլանդների թագավորական ընտանիքի նստավայրի մոտ, որտեղ տեղի է ունեցել նոր կառավարության երդման արարողությունը։ Ցուցարարները կոչ են արել նոր իշխանություններին՝ հարգել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։
Բողոքի ակցիան, որը վերահսկվում էր ոստիկանության աշխատակիցների կողմից, անցել է խաղաղ։
Նիդեռլանդների նախարարների նոր կաբինետը՝ վարչապետ Դիկ Սխոֆի գլխավորությամբ, Հաագայի արքայական նստավայրում երդում է տվել երկրի թագավոր Վիլեմ-Ալեքսանդրին՝ պաշտոնապես ստանձնելով իր պարտականությունները։
![](banners/armflix.jpg)