Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են BMW-ն ու Toyota-ն․ կան վիրավորներ
Чрезвычайный случай![Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են BMW-ն ու Toyota-ն․ կան վիրավորներ](/timthumb.php?src=disc/02-07-24/b57442bfcf3989f35871f7cd07f9bac6.jpg&w=780)
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են BMW-ն ու Toyota-ն․ կան վիրավորներ․ shamshyan.com
Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Անդրանիկի փողոցի թիվ 103 շենքի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 20-ամյա Արսեն Արզումանյանի վարած «Toyota» մակնիշի և 27-ամյա Վազգեն Սանոսյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորներից մեկը, ըստ բժիշկների, գտնվում է ծանր վիճակում։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
![](banners/armflix.jpg)