Վրաստանում մեքենանների տեխզննումը, հավանաբար, կթանկանա
Политические![Վրաստանում մեքենանների տեխզննումը, հավանաբար, կթանկանա](/timthumb.php?src=disc/02-07-24/d456e0bfe3717298a3e9c3a66dadff84.jpg&w=780)
Վրաստանում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննումը, հավանաբար, 30 լարիով կթանկանա: Սրա անհրաժեշտության մասին խոսել է «Տեխնիկական զննման կենտրոնների միության» գործադիր տնօրեն Գիորգի Շիոլաշվիլին։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Նրա խոսքով, տեխզննման վճարի վերանայում չի կատարվել 5 տարի, մինչդեռ անձնակազմի շրջանառության ցուցանիշն զգալիորեն բարձր է, ինչը նշանակում է, որ առկա ռեսուրսներով կենտրոնների համար դժվար կլինի գոյություն պահպանել:
«Տեխզննման կենտրոնները դժվարանում են կադրեր ներգրավել ներկա ռեսուրսներով, և եթե տեխզննման կենտրոնի վճարները չվերանայվեն` խոսքը 30 լարի թանկացման մասին է, կենտրոնների գոյատևումը շատ կդժվարանա»,- ասել է Շիոլաշվիլին։.
Նրա խոսքով, նշված հարցով արդեն խորհրդակցություններ են ընթանում, և 2025 թվականից հնարավոր կլինի բարձրացնել ծառայության գինը։
Ի դեպ, այս պահին տեխզննման կենտրոններում թեթև մարդատար մեքենայի տեխզննման վճարը կազմում է 60 լարի։
![](banners/armflix.jpg)