Փարիզի քաղաքապետը կոչ է արել բացել զբոսայգիները և պուրակները
БлогосфераՓարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն Թվիթերի իր էջում կոչ է արել է Ֆրանսիայի մայրաքաղաքում բացել զբոսայգիներն ու պուրակները՝ շեշտելով, որ այնտեղ դիմակներ կրելը, ինչպես քաղաքի բոլոր փողոցներում, պետք է պարտադիր լինի: Երկուշաբթի՝ մայիսի 11-ին, Ֆրանսիան սկսեց մեղմացնել կորոնավիրուսային համաճարակի ֆոնի վրա կիրառված սահմանափակումները: Դպրոցները, հագուստի խանութները, վարսավիրանոցներն ու գեղեցկության սրահները, գրախանութները սկսեցին բացվել: Սրճարանները, բարերը, ռեստորանները, կինոթատրոնները դեռևս փակ են: Փարիզում նույնպես, որը այսպես կոչված «կարմիր գոտու» մաս է կազմում, դեռևս ակտիվորեն տարածվում է կորոնավիրուսը։ Մայիսի 11-ից դիմակներ կրելը պարտադիր է միայն հասարակական տրանսպորտում։ Այս նորմին չհետևելու համար նախատեսվում է տուգանք։