ԱՄՆ-ում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 25 հազար նոր դեպք
СШАԱՄՆ-ում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 25 հազար դեպք, մահացել է ավելի քան 1 600 մարդ, հայտնում է Ջոն Հոփկինսի համալսարանը, որը ամփոփում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև լրատվամիջոցների և այլ բաց աղբյուրների տվյալները: Անցած օրվա ընթացքում Միացյալ Նահանգներում գրանցվել է 25 050 վարակման նոր դեպք, մեկ օր առաջ այդ թիվը 27 368 էր, իսկ վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի զոհ է դարձել 1 632 մարդ։ Նախորդ օրվա ընթացքում գրանցվել էր 1779 մահվան դեպք:
Համալսարանի տվյալներով՝ ամբողջ ժամանակահատվածում Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1 443 397 մարդ, մահացել է 87 568 մարդ: