Հնդկաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Թրամփին կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցության համար
БлогосфераՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցության համար: Նա Թվիթերի իր էջում գրել է․ «Շնորհակալ եմ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ: Մենք բոլորս հավաքականորեն պայքարում ենք այս համաճարակի դեմ: Նման պահերին միշտ էլ կարևոր է, որ երկրները միասին աշխատեն և հնարավոր ամեն ինչ անեն, որպեսզի մեր աշխարհն առողջ լինի և ազատագրված COVID-19- ից»։ Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները մեխանիկական օդափոխման սարքեր կուղարկի Հնդկաստան։ Նա հայտնել էր, որ երկու երկրները միասին աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար: