Партия «Альянс» полностью поддерживает народное движение ААЦ возглавляемое Багратом Српазаном Это священное движение более 10.000.000 армян, которых объединяет общая мечта о сильной и большой Армении! Национальное движение «Единство» Министр территориального управления и инфраструктур Армении принял посла Бразилии ЕАЭС обеспечивает опережающее развитие странам-участницам: Дмитрий Песков Строительство участка Сисиан-Каджаран дороги Север-Юг планируется завершить к 2030 году Из Гюмри в Ереван стартовало шествие (прямой эфир) Архиепископа Аршака Хачатряна вновь вызвали в СНБ Вступило в силу соглашение о статусе миссии наблюдателей Евросоюза в Армении Ален Симонян и Ивана Живкович обсудили процесс нормализации армяно- азербайджанских отношений Пашинян и Путин обсудят вопросы двусторонней и многосторонней повестки 

Քոչարյանի գործի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխաններն արդեն տրվել են․ հայտարարություն

Право

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես, ասված է․

«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՏՐՎԵԼ ԵՆ: ՀԵՆՑ ԱՅՍ ԳՈՐԾՆ Է, ՈՐ ԶԱՎԵՇՏ Է, ԾԱՂՐ Է՝ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Սույն թվականի մայիսի 16-ի մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, ով դեռ 2018 թվականին հայտարարում էր «մարտի 1-ի գործի» ամբողջությամբ բացահայտված լինելու մասին, կրկին անդրադառնալով «Մարտի 1»-ի գործին, հերթական անգամ նշել է պարկուճների ենթադրյալ փոփոխված լինելու մասին եւ վերջում էլ արձանագրել է, որ «հնարավորություն տրվի՝ դատաքննություն տեղի ունենա, կարծում եմ շատ հարցերի պատասխանները հանրությունը կիմանա»:

1. Պարկուճները ոչ մի առնչություն չունեն մահվան հանգամանքները բացահայտելու հետ

Նախ ստիպված ենք հիշեցնել, որ այդ պարկուճների հարցով ՀՔԾ-ի եւ Դատախազության գործադրած հավանական ու անհավանական ջանքերի պայմաններում, նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը նշված մեղադրանքը չի հաղթահարել: Նորություն չենք ասի, որ պարկուճների առկայության, նույնականացման կամ դրա հետ կապված այլ հանգամանքները՝ 10 անձանց մահվան պատճառ¬ները բացահայտելու վրա որեւէ ազդեցություն չունի: Մահվան հանգամանքների պարզման համար ազդեցություն կարող է ունենալ փամփուշտների եւ դրանք արձակած զենքերի նույնականացումը, այն էլ միայն հրազենային վնասվածքից մահացած զոհերի դեպքում: Ավելին՝ առնվազն հենց ՀՔԾ պաշտոնական հաղորդագրություններից պարզ է դառնում, որ առնվազն յոթ անձանց դեպքերի հետ պարկուճները ոչ մի առնչություն չունեն: Տեղին կլիներ հիշատակել Գեղամ Պետրոսյանին հենց 10 անձանցից մեկի սպանության մեջ մեղադրանք առաջադրելու, կալանավորելու, այնուհետեւ նույնիսկ կալանքը երկարաձգելու միջնորդությունից հրաժարվելու հանգամանքը, քանի որ հերքվեց վերջինիս առնչությունը այդ մեղադրանքին: Սակայն հիշեցնում ենք, որ հենց Նիկոլ Փաշինյանի եւ իր աջակիցների կողմից Գ. Պետրոսյանի կալանավորմամբ ազդարարվել էր «սպանությունների բացահայտումը»: Իսկա¬պես արդեն անհերքելի է, որ արվում է ամեն ինչ 10 անձանց մահվան պատճառները բացահայ¬տելուց խուսափելու եւ կոծկելու համար:

2.Դատական քննությունը արդեն մեկ տարուց ավել է ինչ սկսվել է, այն ծայրահեղ քաղաքականացված է, եւ իշխանության ճյուղերը պարբերաբար միջամտում են դատարանի գործունեությանը

Ինչ վերաբերում է դատաքննությանը, տեղեկացնենք, որ 2019 թվականի մայիսից սկսել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղադրանքի գործով դատական քննությունը, իրա¬վունքի հետ աղերս չունեցող քաղաքականացված մի գործընթաց, որի շրջանակներում երեք ամիս դատական նիստեր տեղի չէին ունենում Դատավոր Գրիգորյանից գործը խլելու օպերացիայի հետեւանքով, այնուհետեւ միայն վերջերս երկու ամիս կորոնավիրուսային վարակի պայմաններում դատավորի պլաստիկ վիրաբուժության եւ հետո էլ տարեկան արձակուրդում գտնվելու հետեւանքով:

Այնպես որ դատաքննությունը սկսված է, ավելին, սույն գործով դատաքննության ընթացքում պարզ դարձավ, որ 7-ի գործով եւ հենց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը չի կարող կիրառվել հետադարձ ուժի հետեւանքով, բայց ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում դատավորը այն աստիճան է վախենում, որ չի կարողանում նույնիսկ որոշում ընդունել, հետաձգելով այդ հարցի քննությունը: Իսկ վախենալու պատճառներից մեկը հենց այն է, որ Նիկոլ Փաշինյանը որպես գործադիր իշխանության ղեկավար՝ խոսում է փաստացի դատարանի վարույթում գտնվող գործի մասին, ընդգծելով դրա քաղաքական բնույթը: Գործընթացին ուղղակի կամ անուղղակի կերպով արդեն իսկ ի հավելումն Նիկոլ Փաշինյանի միջամտել են ՀՀ ԱԺ խոսնակը (գնահատական տալով գործով Սահմանադրական դատարանի որոշմանը), Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորներ՝ տալով գործի վերաբերյալ գնահատականներ, նույնիսկ մասնակ-ցելով դատարանների շրջափակման օպերացիային:

3.Մարտի 1-ի փաստական հանգամանքները արդեն հաստատվել են դատական ակտերով

Ինչ վերաբերվում է մարտի մեկի կազմակերպիչներին իմանալու մասին Նիկոլ Փաշինյանի պնդմանը, ապա այն չի կարող իրական չլինել, քանի որ նշված հանգամանքներն իրեն հայտնի են դեռ 2008 թվականից: Նիկոլ Փաշինյանը, լինելով զանգվածային անկարգությունների կազմակերպիչներից եւ ողբերգության հիմնական մեղավորներից մեկը, իրոք որ լավ գիտի տեղի ունեցածի դետալ¬ները: Նշված պնդումը՝ ի տարբերություն հարցազրույցի ժամանակ հնչեցված պնդման (ընդ որում՝ վերջին երկու տարվա ընթացքում իրարամերժ եւ նույն տեսակի պնդումների ականատես ենք լինում) Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը հաստատվել է արդեն իսկ ուժի մեջ մտած դատական ակտով (դատարանի ԵԿԴ/0227/01/09 գործով դատավճռով – որին բոլորը կարող են ծանոթանալ http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=14355223812263228 հղմամբ):

Հիմա, ստանձնելով երկրի վարչապետի պաշտոնը, Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է վերաշարադրել պատմությունը եւ մաքրվել մարտի մեկի խարանից, ինչը երբեք չի ստացվելու: Նշված բեռը թեթեւացնելու միակ եղա¬նակը իր իսկ մատնանշված ապաշխարհելու, մեղքը ընդունելու, ներողություն խնդրելու միջոցն է, ինչը պետք է ուղղորդվի քաղաքական եւ այլ ապօրինի հետապնդումները դադարեցնելով եւ երկրում տեղի ունեցող գործընթացները իրավական եւ ժողովրդավարական (ներառյալ իրավունքի գերակայության) դաշտ վերադարձնելով:

Այսպիսով, կարծում ենք ավելի անկեղծ կլիներ, խոսելով այս գործից, ընդգծել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակնհայտ ապօրինի կալանքի եւ Հայ ժողովրդի հերոսական պատմությունը ձեռք առնող (ամենացայտուն դրվագներից մեկը հենց մարտի 16-ին ներկայացված կալանքի վերացման կամ փոփոխման միջնորդության քննությունը հենց մայիսի 8-ին նշանակելն է, որի ժամանակ էլ դատախազի աթոռին նստած անձը հայտարարում է որ անձանց Շուշիի ազատագրման համար չեն դատում) գործընթացը:

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղադրանքով (Ռոբերտ Քոչարյանի) գործի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները արդեն տրվել են եւ հանրության համար առավել քան պարզ են, գործի նյութերն էլ դեռ նախաքննության ընթացքում հրապարակվել են տարբեր ԶԼՄ-ներով: Եթե մեղադրանքի կողմը կամ այլոք կարծում են, որ այլ էական նյութեր կան, նրանք ազատ են նշված նյութերը նույնպես հրապարակել հենց այսօր:

Հենց այս գործն է, որ զավեշտ է, ծաղր է՝ իրավունքի նկատմամբ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Партия «Альянс» полностью поддерживает народное движение ААЦ возглавляемое Багратом СрпазаномЭто священное движение более 10.000.000 армян, которых объединяет общая мечта о сильной и большой Армении! Национальное движение «Единство»Служба национальной безопасности Украины заявила о предотвращении покушения на Зеленского: DWFreedom House признали «нежелательной организацией» в РоссииСША наказали Huawei новыми санкциямиГрузинская епархия ААЦ выразила поддержку движению «Тавуш во имя Родины»Представлена новая версия легендарного телефона Nokia 3210Автодорога Степанцминда-Ларс открыта для всех типов транспортных средствЭкс-глава МИД Армении: Азербайджан завтра сам может стать жертвой большой экспансииЗвезда «Пианистки» возглавит жюри Венецианского кинофестиваля в 2024 годуНикол Пашинян поблагодарил российскую сторону за теплый прием и прекрасную организацию заседания ВЕЭСПутин поздравил Пашиняна и АлиеваСтраны ЕС намерены согласовать 14-й пакет санкций против России до июля: EUobserverШествие во главе с предстоятелем Тавушской епархии доходит до города АбовянВ Москве проходит юбилейное заседание ВЕЭСК Тавушскому движению присоединился и блок «Эчмиадзин»Apple ввела в заблуждение покупателей во время презентации iPad ProПервопрестольный Святой Эчмиадзин: Мы не отвечаем на нецензурные суждения в адрес священнослужителейВ посольстве Франции в Армении отметили годовщину победы над нацизмомМинистр территориального управления и инфраструктур Армении принял посла БразилииПогода в Армении Максим Галкин* и его повзрослевший сын снялись с голым торсом: «К летнему сезону готовы»Президент Казахстана прибыл в МосквуСаммит НАТО пройдет 9-11 июля в ВашингтонеСтуденты Ереванского госуниверситета организовали акцию протеста у здания парламента АрменииАрхиепископ: Католикос всех армян благословил движение, а не возглавил егоCorriere della Sera: НАТО собирается прописать в декларации отказ от отправки войск в УкраинуАнна Винтур запретила подавать эти три продукта на Met GalaСтартовали съемки второго сезона сериала «Уэнсдей»В Германии запретили Z-символику и георгиевские ленты на 9 маяЕАЭС обеспечивает опережающее развитие странам-участницам: Дмитрий ПесковЧалабян: Миссия и цель народного марша выходят за пределы Тавуша, даже за пределы АрменииНикол Пашинян прибыл в МосквуЗахарова: Москва приветствует встречу глав МИД Армении и АзербайджанаПутин поздравил лидеров стран СНГ с Днем ПобедыВ Сюникской области Армении построят таможенный и логистический центрЛидер движения и партии «Всеармянский Фронт» Аршак Карапетян выступил с обращениемИзраиль открыл контрольно-пропускной пункт Керем-Шалом для ввоза гуманитарной помощи в сектор Газа«Грапарак»: Жителей Киранца обманули или на них надавили?Строительство участка Сисиан-Каджаран дороги Север-Юг планируется завершить к 2030 годуМинистр иностранных дел Сербии с оптимизмом смотрит на перспективы сотрудничества с АрмениейAl Jazeera: в Газе результате удара израильских ВВС погибли минимум семь человекПредстоятель Ширакской епархии: Демаркацию нельзя проводить посредством угрозы войны и шантажаВ апреле Армению посетили 163 970 туристовАрарат Мирзоян поздравил министра иностранных дел Сербии с назначениемПремьер-министр Армении выехал с рабочим визитом в МосквуПротив односторонних уступок: Автоколонна двинулась из Гюмри в Абовян, чтобы присоединиться к маршу на ЕреванС аукциона продадут редкую модель Lamborghini JalpaИз Гюмри в Ереван стартовало шествие (прямой эфир)Архиепископа Аршака Хачатряна вновь вызвали в СНБ
Самое популярное