Ռուսաստանի 27 շրջաններ պատրաստ են սահմանափակումների մեղմացման փուլին․ Միշուստին․ Ռիա նովոստի
РоссияՌուսաստանի 27 շրջաններ պատրաստ են կարանտինային միջոցառումների աստիճանական թուլացմանը, ասել է վարչապետ Միխայիլ Միշուստինը «Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համակարգող խորհրդի» նախագահության նիստի ժամանակ: «Մեր երկրում կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված իրավիճակը մնում է բարդ, բայց մենք կարող ենք ասել, որ մեզ հաջողվել է դադարեցնել դեպքերի տեմպերի աճը: Ըստ առավել զգուշավոր գնահատականների՝ դինամիկան դրական է», - հավելեց վարչապետը: Նա նշեց, որ ինքնամեկուսացման ռեժիմը թույլ է տվել ժամանակ շահել և կանխել դեպքերի պայթյունավտանգ աճը: Միշուստինը նաև ասաց, որ տարեցների համար սահմանափակումները անհապաղ հանվելու են, հենց որ այդ հնարավորություն ստեղծվի: