Ադրբեջանում վաճառվող հայկական արտադրության ծխախոտը հիստերիայի ալիք է բարձրացրել երկրում (տեսանյութ)
МирTurkustan.info ադրբեջանական լրատվական կայքը հայտնել է, որ իրենց խմբագրություն են ուղարկել Ադրբեջանում վաճառվող հայկական ծխախոտի լուսանկարներ և տեսանյութ: Կայքի փոխանցմամբ՝ Սաբիրաբադե քաղաքի բնակիչը փաստեր է ներկայացրել, որ այդ ծխախոտը գնել է հենց Ադրբեջանից:
«Ես Սաբիրաբադ քաղաքում ծխախոտ եմ գնել մի խանութից և հեռացել: Ապա նկատել եմ, որ դրա վրա գրված է «Մասիս», իսկ ավելի ուշադիր նայելով՝ տեսա, որ նրա վրա գրված է «Արտադրված է Հայաստանում» (Made in Armenia): Արդեն երեք ամիս է ինչ երկրում կարանտին է գործում: Մենք ոչ մի տեղ չենք կարող գնալ: Չեմ հասկանում, թե ինչպես է հայկական արտադրության ծխախոտը բերվել Ադրբեջան»,- ասվում է տեսանյութում:
Տեսագրության մեջ երևացող ավտոմեքենայի պետհամարանիշներից կարելի է գուշակել, որ հոլովակը կեղծ չէ և, իրոք, նկարահանված է Ադրբեջանում: