ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բաց տարածքում դիմակ չունենալու համար 10000 դրամ տուգանքի նախագիծը
ОбществоՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով մասնավորապես առաջարկվում է ավելի մեղմ պատժաչափ սահմանել ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելու համար: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում ստացավ 92 կողմ, 1 ձեռնպահ ձայներ:
Նախագծով մասնավորապես առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3-րդ հոդվածը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Նախագիծը քննարկվում է հատուկ ընթացակարգով: Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների ստացման համար առաջին ընթերցմամբ ընդունումից հետո նախատեսված է 3 ժամ, ևս 3 ժամ՝ գլխադասայաին հանձնաժողովի նիստի և եզրակացության համար: Այսպիսով երկրորդ ընթերցմամբ քննարկումը ևս կկայանա այսօր՝ մայիսի 19-ին:
Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ, սակայն հանված են մի շարք սահմանափակումներ: Այնուամենայնիվ սահմանվել է հանրային բաց վայրերում դիմակների առկայության, իսկ հանրային փակ տարածքներում դիմակներ կրելու պարտադիր պահանջ: