Պուտինը պատասխանեց Փաշինյանին. նա առաջարկ արեց գազի գնի հարցով (տեսանյութ)
ИностранныйՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ գազի փոխադրման միասնական սակագինը կարող է իրականացվել միայն մեկ ընդհանուր շուկայի ու բյուջեի պարագայում, մինչդեռ ԵԱՏՄ֊ում այդպիսի ինտեգրում չկա։
«Քանի դեռ այն չկա, գազի գները պետք է ձևավորվեն շուկայի պայմանների հիման վրա: Ինչ վերաբերում է մեր հայ և բելառուս ընկերներին, նրանք պետք է հասկանան, որ միասնական սակագինը կարող է իրականացվել միայն մեկ շուկայում, մեկ բյուջեով և միասնական հարկային համակարգով: ԵվրԱզԷՍ-ում ինտեգրման այդպիսի խորը մակարդակը դեռևս ձեռք չի բերվել», - ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ Հայաստանը և Բելառուսը չեն ընդունում ԵԱՏՄ երկրների առաջարկվող ընդհանուր բանաձևը գազի գնի համար: Բանաձևին աջակցում են Ռուսաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը: