Ի՞նչ ասել է Լեռնային Ղարաբաղի, Արցախի ընտրյալ ներկայացուցիչ, ո՞ւմ ի նկատի ունեք. Սոնա Աղեկյանը՝ վարչապետ Փաշինյանին
Society«Երեւանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության համահիմնադիր Սոնա Աղեկյանն այսօր տեղեկատվություն ստանալու մասին հարցում է ուղարկել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում, մասնավորապես, հարցնում է,
«Համաձայն Հայաստանի Հանրապետության տեղեկատվության եւ ազատության մասին օրենքի 6-րդ հոդվածի, պահանջում եմ պատասխանեք. ի՞նչ ասել է Լեռնային Ղարաբաղի, Արցախի ընտրյալ ներկայացուցիչ, ո՞ւմ ի նկատի ունեք այդ բառակապակցության ներքո։ Արդյո՞ք ի նկատի ունեք Արցախի նախագահական ընտրություններում հաղթած համարվող Արայիկ Հարությունյանին, ով, ի դեպ, արդեն ստացել է Արցախի հանրապետության նախագահի վկայական։
Մամուլում շրջանառվում է վարկած, որ Արայիկ Հարությունյանի, որպես Արցախի հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը Դուք եւս ներկա եք գտնվելու։ Հստակեցրե՞լ եք գոնե Ձեզ համար, Արայիկ Հարությունյանի կարգավիճակը եւ ընդունելի՞ է Ձեզ համար Արցախի հանրապետության Ադրբեջանի ընտրյալ ներկայացուցիչ արտահայտությունը։
Ակնկալում եմ հստակ եւ առանց տողատակերի պատասխան։
«Երեւանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության համահիմնադիր Սոնա Աղեկյան
19 մայիսի 2020 թվական»,- ասված է Ֆեյսբուքում տարածված հաղորդագրության մեջ: