Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу Пашиняну В рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольства Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС Россия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосе Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян 20 шагов властей против Ай Дата 

Հասարակությանը փորձում են պատրաստել Նիկոլ Փաշինյանի հեռանալուն

Аналитический

Թեև թավշյա հեղափոխությունից հետո անցել է, ընդամենը, երկու տարի, Հայաստանի քաղաքական դաշտում փորձ է արվում ձևավորել նոր իշխանափոխության անհրաժեշտության օրակարգային լինելու դիսկուրս: Նման օրակարգի ձևավորումը հեղափոխությունից երկու տարի անց, թերևս հնարավոր չէր լինի, եթե չլինեին Նիկոլ Փաշինյանի և իր թիմի ակնհայտ ձախողումները և տված խոստումների վերաբերյալ քաղաքական ամնեզիան: Ըստ այդմ՝ ստեղծված իրավիճակը պարարտ հող է ստեղծել այն ուժերի համար, որոնք փորձելու են և արդեն իսկ փորձում են, առնվազն, հանրությանը հոգեբանորեն պատրաստել Նիկոլ Փաշինյանի մոտալուտ հեռանալուն: 

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ակնհայտ քաղաքական ակտիվացումը նույնպես պետք է դիտարկել այդ համատեքստում: Մինասյանի ակտիվացմանը զուգահեռ՝ մամուլում տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ մեկուսարանում տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հանդիպումը: Թե՛ երկրորդ, թե՛ երրորդ նախագահի գրասենյակները հերքեցին նման հանդիպման մասին տեղեկությունը, սակայն, ըստ որոշ աղբյուրների՝ հանդիպումը, այնուամենայնիվ, տեղի է ունեցել, սակայն չի հանգեցրել փոխհամաձայնության: Բանն այն է, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը փորձել էր համոզել Ռոբերտ Քոչարյանին, որ Փաշինյանին փոխարինելու ամենահարմար թեկնածուն Միքայել Մինասյանն է, սակայն Քոչարյանը չի համաձայնել նման սխեմային: Քոչարյանի մերժումը սպասելի էր: Երբ երկու ամիս առաջ Միքայել Մինասյանը բոլորին կոչ էր արել միանալ եւ համատեղ ուժերով Հայաստանում իշխանափոխություն իրականացնել ու դրանով իսկ իշխանությունների դեմ պայքարի լիդերության հայտ էր ներկայացրել, Քոչարյանի արձագանքը չէր ուշացել: Նա հանդես եկավ հարցազրույցով, հերթական անգամ խոսեց այն մասին, որ «կոնսենսուս մինուս մեկը» կայացել է, ապա հայտարարեց, թե ինքը հաջողությամբ դարձել է «ապաշնորհ կառավարմանը դիմակայելու խորհրդանիշ», վերջում էլ  արձանագրեց՝ «հավանաբար ինձ վիճակված է շատ կարեւոր դեր խաղալ երկիրը` մեր ազգային ինքնությունը քայքայող, արատավոր իշխանությունից ազատելու գործում»: Այսինքն՝ Քոչարյանը Մինասյանի լիդերության հայտին պատասխանել էր իր հայտով: 

Քոչարյանի՝ «խաղին» չմասնակցելը, սակայն, չի նշանակում, որ քաղաքական այս պարտիան չի խաղարկվելու: Հասկանալի է, որ չնայած Փաշինյանի կառավարության բազմաթիվ ձախողումներին և հանրության դժգոհությանը՝ Փաշինյանի փոխարինումը նախկին համակարգի մաս կազմող  գործիչներից մեկով, հանգեցնելու է հանրային ընդվզման և լայն ռեզոնանսի: Հետևաբար, փոխվել է ոչ թե խաղարկվող պարտիան, այլ դրա PR փաթեթավորումը, ինչը քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից ճիշտ լուծում է ստեղծված իրավիճակում: Մասնավորապես երեկ՝ Միքայել Մինասյանի հրապարակման հիմնական մեսիջները գալիս են ապացուցելու, որ ընտրված է հենց այդ տեխնոլոգիան: Մինասյանը առաջարկում էր, որպեսզի «Իմ քայլը» անի «իր քայլը» և նոր վարչապետ ընտրի հենց քաղաքական մեծամասնության «2-3 հասունացած թեկնածուներից» մեկին՝ դա անվանելով «Փաշինյանին հեռացնելու ամենաանցավ տարբերակ»: Այսօր արդեն գրառում է կատարել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը, մեսիջը կրկին նույնն է՝ օրակարգային է ժամանակավոր հակաճգնաժամային կառավարության ձևավորումը և Նիկոլ Փաշինյանին մեկուսացնելը իշխանության ղեկից: Նմանատիպ մեսիջներ վերջին շրջանում անում է նաև խորհրդարանում զգալիորեն ակտիվացած ԼՀԿ-ն, որին անձամբ Փաշինյանը մեղադրեց Միքայել Մինասյանի շահերը սպասարկելու մեջ, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, անգամ «Սասնա Ծռերը», ովքեր մեկ տարի առաջ հանդիպում էին Փաշինյանի հետ, ոգևորություն հայտնում հանդիպման արդյունքներից, իսկ այսօր արդեն հայտարարում են, որ Փաշինյանը շեղվել է ազգային օրակարգից: 

Առաջարկելով, որպեսզի վարչապետը ընտրվի գործող քաղաքական թիմից, կոնկրետ անուններով տալուց հրաժարվելով` փորձ է արվում խուսափել հենց վերը նշված հանրային ռեզոնանսից և իշխանությունը Փաշինյանից «խլելու» տպավորություն ստեղծելուց: Միևնույն ժամանակ, ինչպես նշեցինք, ընդդիմադիր հատվածի գլխավոր խնդիրը այս պահին ոչ թե Փաշինյանին փոխարինող գտնելը, այլ հանրությանը՝ Փաշինյանի մոտալուտ հեռանալու այլընտրանքի բացակայության մեջ համոզելն է: Այս պահին մենք ականատես ենք լինում ոչ թե նոր վարչապետի թեկնածուի, այլ վարչապետի հեռանալու «շնորհանդեսին»: Իսկ, թե ով նրանից հետո կդառնա ճգնաժամային ժամանակավոր կառավարության ղեկավար՝ զուտ տեխնիկական հարց է: 

Ուշագրավն այն է, որ  Փաշինյանի մոտալուտ հեռանալու մասին այս մեսիջները հղվում են իշխող քաղաքական մեծամասնության, Նիկոլ Փաշինյանի թիմակիցների քար լռության պարագայում: Փաշինյանի թիմի առանցքային դեմքերից և ոչ մեկը այս ընթացքում հանդես չի եկել իրենց քաղաքական լիդերի աջակցությամբ: Նախկինում, առնվազն, հարցազրույցներում հնչած հայտարարությունների մակարդակով ՔՊ-ականները փորձում էին նեցուկ լինել Փաշինյանին, այսօր այդ հրապարակային աջակցությունն իսպառ բացակայում է: Ինչպես երևում է ՝ իշխող քաղաքական ուժը սպասողական վիճակում է՝ փորձելով հասկանալ, թե ինչ քաղաքական կոնֆիգուրացիա կարող է ձևավորվել ապագայում: Այս համատեքստում հետաքրքիր է Մինասյանի գրառման մեջ տեղ գտած մեկ այլ պնդում, այն, որ իշխանական թիմից իրեն միջնորդավորված մեսիջներ են հղում՝ Փաշինյանի գործողությունների հանդեպ առկա դժգոհության վերաբերյալ: Մինասյանը փաստացի առաջարկում է այդ դժգոհությունները արտահայտել հրապարակային կերպով և քայլ անելով, միևնույն ժամանակ ցույց տալով, որ գործող իշխանության ներսում կան անձինք, ովքեր փորձում են «կամուրջներ հաստատել» իր հետ:

Սակայն մի բան է վերոնշյալ ուժերի պլանավորումն ու ցանկությունը, մեկ այլ բան է, թե որքանով է ինքը՝ Փաշինյանը պատրաստ «զենքերը վայր դնելուն»: Թեև ակնհայտ է, որ վերջին շրջանի նյարդային, ինչ-որ տեղ նույնիսկ ջղաձգումների հասնող ուղիղ եթերների ընթացքում Փաշինյանը բացահայտ հայտարարում է, որ, եթե իրեն չեն հավատում՝ դա իրենց գործն է, ինքը անելու է այն, ինչ կցանկանա, քանի որ ժողովուրդն է իրեն բերել իշխանության, մյուս կողմից հայտարարում է, որ, եթե չեն գնահատում իր արածները, թող հետ բերեն «իրենց սիրելի նախկին իշխանությանը և վայելեն»: Չնայած այս ամենին, հասկանալի է, որ Փաշինյանը հեշտ չի հանձնելու իշխանությունը ոչ սեփական թիմակիցներին, ոչ էլ, առավել ևս, նախկին իշխանության ներկայացուցիչներին: Դա է պատճառը, որ Փաշինյանը ջանքեր չի խնայում ուժային կառույցները վստահելի մարդկանցով «կոմպլեկտավորելու» համար՝ իր հենարանը ամրապնդելու նպատակով: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ Հայաստանը թևակոխելու է ներքաղաքական լարվածության նոր փուլ, որտեղ քաղաքական պարտիան ընթանալու է հետևյալ սկզբունքով՝ հաղթողը ստանալու է ամեն ինչ, իսկ պարտվողը մնալու է ձեռնունայն… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу ПашинянуВ рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольстваПредупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодаютВ рамках кредитного соглашения «Городские дороги Гюмри» запланирован новый транш в размере 2,72 млн. евроСекретари Советов безопасности стран СНГ обсудили вопросы борьбы с терроризмомДорога Баганис-Воскепар вновь перекрыта патрульнымиИндия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Гегам Манукян: В Армении нет закона, есть Никол ПашинянЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Левон Кочарян: Нахожусь в отделе полиции ВедиБлинкен прибыл в ПекинФранция подтверждает свою поддержку Армении: Габриэль Атталь выступил на мероприятии в память Геноцида армянПо всей Армении проходят акции неповиновения: полицейские подвергают граждан приводусАспрам Крпеян: Полицейские обязаны служить Армении, а не интересам Азербайджана и ТурцииЗахарова заявила, что трехстороннее заявление от 9 ноября остается актуальнымСпикер парламента Армении: Покупка газа у Азербайджана – очень хороший вариантРоссия поддерживает регулирование всех без исключения вопросов между Арменией и Азербайджаном исключительно дипломатическими методамиГарник Даниелян доставлен в Ноемберянскую больницуАнаит Аванесян заверила в своей готовности разделить с Николом Пашиняном ответственностьПапа Римский снова высказался о войнах в мире, упомянув УкраинуАнанян: Запад дал понять, что режим может пробыть у власти в Армении максимум до 2026 годаВ Кении погибли около 40 человек из-за наводненияВ Ереване граждане перекрыли перекресток улиц Хоренаци и ЗакиянаЗахарова: В России всегда воспринимали Геноцид армян как собственную боль и бедуВ Армении полицейские подвергли приводу нескольких граждан, перекрывших автодорогу Ереван-МегриПравительство предоставило паралимпийской сборной Армении 12,5 млн. драмовВ Буэнос-Айресе было организовано шествие, посвященное 109-й годовщине Геноцида армянГраждане перекрыли также автодороги Ереван-Мегри и Ереван-СеванПресс-секретарь спикера: Национальное Собрание Армении не получало никакого письма из РоссииПравительство Армении приняло решение об открытии генерального консульства в ТебризеВ Армении школьные выпускные экзамены станут вступительными экзаменами в вузыПо случаю годовщины Геноцида армян в Вашингтоне прошел ежегодный Марш справедливостиМИД Кувейта приветствует соглашение, достигнутое между Арменией и Азербайджаном о делимитации границThermonator: В США начались продажи мечущего пламя робота։ Для чего он будет использоваться? В Армении 29 апреля начнется летний призыв в армиюМы должны действовать сейчас, чтобы привлечь Азербайджан к ответственности: Роберт Кеннеди-младшийАрмения стоит, она пишет свое будущее и будущее своего народа: Габриэль АттальРоссия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосеАрцахские учителя могут повторно воспользоваться программой поддержки в случае досрочного прекращения договораТавушцы перекрыли мост КиранцаВ Ереване при невыясненных обстоятельствах погиб мотоциклист«Тавуш во имя Родины»: Школьники приграничного с Азербайджана села Баганис устроили забастовкуПремьер-министр Испании приостановил исполнение своих обязанностей из-за обвинений в адрес супруги
Самое популярное