«Այնտրախտի» և «Վերդերի» հետաձգված հանդիպումը կկայանա հունիսի 3-ին
СпортԳերմանիայի առաջնության 24-րդ տուրի հետաձգված հանդիպումը Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» և «Վերդերի» միջև կայանալու է հունիսի 3-ին, հայտնում է գերմանական ֆուտբոլի լիգայի (DFL) պաշտոնական կայքը:
Հանդիպումը նախատեսվում էր անցկացնել Բրեմենում՝ մարտի 1-ին, բայց անորոշ ժամանակով հետաձգվեց «Այնտրախտի» և ավստրիական «Զալցբուրգի» միջև Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի երկրորդ փուլի հետաձգման պատճառով: