«Предлагаю всем теле- и радиокомпаниям, всем информационным сайтам прекратить освещать деятельность премьер-министра». Гагик Манасян Никола Пашиняна либо обманывают, шантажируют и заставляют подписывать документы, либо этот сценарий в его пользу. Артак Товмасян 5 вопросов перед встречей Пашинян-Алиев-Путин. Арман Варданян Артак Товмасян обратился к президенту Российской Федерации Владимиру Путину с открытым письмом Родственники без вести пропавших солдатов озвучили 5 требований премьер-министру РА Господин Пашинян, Вы стали символом поражения и капитуляции․ Артак Товмасян Формула развития Армении с новой командой и с инновационными подходами. Артак Товмасян Юрий Котенок: За свою ненависть к армянам и русским Азербайджан должен быть наказан Америабанк привлекает капитал второго уровня от АО «Симбиотикс» Америабанк успешно разместил первые «зеленые» облигации 

«Իմ Քայլի» որ «թևերը» կարող են միավորվել՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու նպատակով

Аналитический

ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի նախագահ Արթուր Վանեցյանն իր ծավալուն հարցազրույցում նշել է, որ իր համար ընդունելի է իշխանափոխության միայն սահմանադրական տարբերակը: Սա ենթադրում է երեք հիմնական սցենար՝ կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինքն է հրաժարական տալիս և հեռանում, իսկ դա քիչ հավանական է, քանի որ Փաշինյանը հասկանալի պատճառներով զենքերը հեշտ վայր չի դնելու: Երկրորդ սցենարը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, ինչը նույնպես քիչ հավանական տարբերակ է, քանի որ Փաշինյանը խուսափում է անգամ ՍԴ հարցով հանրաքվե անցկացնելուց, հասկանալով, որ դժվար թե ստեղծված իրավիճակում արձանագրի ցանկալի արդյունքը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են մեծ անակնկալներ մատուցել Փաշինյանին, հետևաբար վերջինս դժվար թե գնա այդ քայլին: Սահմանադրական երրորդ և թերևս վերջին տարբերակը դա Փաշինյանի իմպիչմենտն է և գործող խորհրդարանի կողմից նոր վարչապետի ընտրությունը: Թե ով կլինի այդ անձը՝ իրականում տեխնիկական խնդիր է, սակայն հասկանալի է, որ Փաշինյանին հեռացնելու համար անհրաժեշտ է որպեսզի «Իմ Քայլը» միասնական քայլ անի, իսկ արդյո՞ք դա հնարավոր է մի ֆրակցիայում, որտեղ տարբեր թևերի միջև հակասությունները օր օրի առավել ցայտուն են դառնում:

Նախ նշենք, թե որոնք են այդ հիմնական թևերը: Թե′ մամուլը, թե′ քաղաքական վերլուծաբանները եկել են այն ընդհանուր հայտարարի, որ «Իմ Քայլը» ֆրակցիայում առկա են չորս հիմնական թևեր՝ Տիգրան Ավինյանի թևը, Արթուր Վանեցյանի թևը, սորոսական թևը, փաշինյանական թևը: Ինչպես նաև մի շարք միկրո-թևեր, ինչպիսիք են՝ Արարատ Միրզոյանի, Սասուն Միքայելյանի թևերը:

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի թևը՝ այս թիմի ամենակարկառուն անդամը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էր, թևի մեջ մտնում էին նաև ԱԺ մի քանի այլ պատգամավորներ: Վանեցյանի թևի ձեռքում էր ուժային ամենակարևոր կառույցը: Այսօր՝Վանեցյանի հրաժարականից և քաղաքական հայտ ներկայացնելուց հետո այս թևի դերակատարության մասին դեռևս վաղ է խոսել, թերևս այստեղ նույնպես սպասողական վիճակ է: 

Հաջորդ և թերևս այս պահի դրությամբ ամենաազդեցիկ թևը Տիգրան Ավինյանի թևն է: Ավինյանը ձգտում է մնալ երկրում ընթացող քաղաքական գործընթացների ստվերում: Նրանից մենք չենք լսում կտրուկ հայտարարություններ, նա չի հայտնվում թեժ բանավեճերի կիզակետում և որևէ գնահատական հնչեցնելիս էլ դա անում է անչափ հաշվարկված: Վերջերս Նիկոլ Փաշինյանն իր երկարաշունչ ասուլիսում խոսեց այն սենյակների մասին, որտեղ իր դեմ են հանդես գալիս։ Նա նշեց, որ այդ սենյակները երեքն են, թեև չբացառեց, որ դրանց քանակն ավելի շատ կարող է լինել։ Ակնհայտ է, որ այդ սենյակներից առնվազն մեկում տեղակայված է Տիգրան Ավինյանի բևեռը, թևը: Ավինյանը ձգտում է դառնալ առանձին քաղաքական միավոր և այս տեսանկյունից օրինակ՝ Սամվել Ալեքսանյանի հետ Ապարան գնալը միայն ու միայն դիվիդենտներ է բերել փոխվարչապետին, քանի որ նա ցանկանում է ունենալ լավ հարաբերություններ բոլոր սեգմենտների հետ, այդ թվում՝ նախկին իշխանության ներկայացուցիչների: Մյուս կողմից, չկա գեթ մեկ նախարարություն, որտեղ Ավինյանը չունենա իր մարդը՝ Ավինյանի թիմի վառ դեմքերից են նրա գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, գյուղատնտեսության նախկին նախարար, ներկայումս ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, նաև՝ ԱԺ մի քանի պատգամավորներ, որոնք Ավինյանի քվոտայով են մանդատ ստացել: Ավինյանը ազդեցություն ունի նաև մի քանի ուժային կառույցներում: Վերջին օրերին ակտիվորեն շրջանառվում է տեղեկություն, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը վայր է դնելու պատգամավորական մանդատը: Բանն այն է, որ նա լարված հարաբերություններ ունի խմբակցության ղեկավարության հետ: Առավել հավանական է մեկ այլ սցենար: Խոսքն այն մասին է, որ նա չի հրաժարվի մանդատից, սակայն դուրս կգա խմբակցությունից: Այդ դեպքում նրան կմիանան մի քանի այլ «իմքայլականներ», ըստ այդմ՝ կձևավորվի անկախ պատգամավորների ոչ ֆորմալ խումբ, որը փաստացի գործելու է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վերահսկողության ներքո: 

Հաջորդ ազդեցիկ թևը՝ սորոսական թևն է: Սորոսի հիմնադրամի հետ կապված ավելի քան 18 պատգամավոր կա Ազգային Ժողովում, նրանցից առավել ակտիվներն են՝ Մարիա Կարապետյանը, Գայանե Աբրահամյանը, Սոս Ավետիսյանը։ Սորոսական մի քանի պաշտոնյաներ կան կառավարությունում: Նրանք վերահսկում են լրատվամիջոցներ և հասարակական կազմակերպություններ, ու անհրաժեշտության դեպքում կարող են խնդիրներ ստեղծել Փաշինյանի համար: «Սորոսական» պատգամավորական «գվարդիան» տևական ժամանակ պատճառ էր փնտրում, որը առիթ կհանդիսանար բաժանվել իմքայլականներից և այլևս չասոցացվել Փաշինյանի հետ։ Խնդիրն այստեղ բնավ պատգամավորների մեջ չէ, այլ, ըստ էության, հենց Սորոսի կողմից նման մի քաղաքական ծրագիր ու մշակված տակտիկա եղել է ի սկզբանե՝ ունենալ սեփական կարիքները հոգալու համար առանձին պատգամավորական խումբ կամ, տվյալ դեպքում, մի ամբողջ խմբակցություն։ Երկրում ստեղծված իրավիճակը հարմար առիթ է, որպեսզի դրա ֆոնին «սորոսականները» տրոհվեն Փաշինյանից և ինքնուրույն քաղաքական կուրսը վարեն։ Կստացվի այնպես, որ նման քայլով ՀՀ ԱԺ-ում կձևավորվի սորոսական պատգամավորների մի ամբողջ առանձին խումբ և չի կարելի բացառել, որ այդ խումբը կմիանա ավինյանական թևին: Սորոսական թևը վերջին շրջանում սկսել է որոշակի ռևերանսներ անել ավինյանական թևի ուղղությամբ: Մոնիտորինգը ցույց է տալիս, որ Ավինյանի՝ պարետ նշանակվելուց հետո նրա գործունեության հետ կապված սորոսական թևից չի հնչել գեթ մեկ քննադատական խոսք, հայտարարություն, ողջ քննադատությունը ուղղվել է Նիկոլ Փաշինյանի հասցեին: Եվ սա պետք է լուրջ մտածելու տեղիք տա վարչապետին: Մեկ տարի առաջ Սուրեն Պապիկյանի ընտրվելը ՔՊ վարչության նախագահ նշանակում էր մեկ բան՝ Փաշինյանը փորձում է բալանսավորել ՔՊ ներսում առկա թևերը, կուսակցության փաստացի ղեկավարումը հանձնելով իր այն թիմակցին, ով հայտնի է ոչ միայն իբրև «գորշ կարդինալ», այլ նաև ընդգծված հակասորոսական: Պետք է նաև նկատել, որ վարչության նոր կազմում չհայտնվեցին կուսակցության նախկին նախագահ Սասուն Միքայելյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ինչպես նաև «սորոսական» համարվող ու հեղափոխությունից հետո ՔՊ–ում հայտնվածները։ 

Իրավիճակը էլ ավելի ուշագրավ է դառնում Վանեցյանի երեկվա հարցազրույցից հետո, որտեղ նա փաստացի չի հերքել իր և Տիգրան Ավինյանի հավանական տանդեմի մասին խոսակցությունները: Վանեցյանի և Ավինյանի թևերը, ինչպես գիտենք, մշտական պայքարի մեջ էին միմյանց դեմ, սակայն դեռ այն ժամանակ ունեին ընդհանուր հայտարար, այն է՝ Նիկոլ Փաշինյանը անարդյունավետ ղեկավար է, և պետք է պատրաստվել առանց Փաշինյանի քաղաքական կյանքին։ Այսօր այդ ընդհանուր հայտարարը առավել ցայտուն է դառնում: Միևնույն ժամանակ խնդիր է մնում սորոսականների և վանեցյանական թևի ներկայացուցիչների համագործակցության հարցը: ՔՊ սորոսական թևը ի սկզբանե Փաշինյանի առջև խնդիր էր դնում ազատվել Արթուր Վանեցյանից, իսկ վերջինիս հրաժարականից հետո ամենաակտիվը հենց ՔՊ-ական թևն էր գեներացնում բացասական կարծիքները Վանեցյանի անձի շուրջ: Վանեցյանն էլ արդեն իսկ հայտարարել է, որ իր կողմից ստեղծվող քաղաքական ուժը կողմնորոշված է լինելու ազգային արժեքների և ավանդույթների պահպանմանը, ինչը դժվար թե սորոսականների սրտով լինի: Միևնույն ժամանակ պետք է հասկանալ՝ այսօր լուծվում է ոչ թե Փաշինյանին փոխարինողի, այլ Փաշինյանին հեռացնելու հարցը և այս հարցում շահերը կարող են համընկնել, քանի որ քաղաքականությունը հիմնված է հենց շահերի համադրման վրա՝ չկան հավերժ թշնամիներ և բարեկամներ: 

Փաշինյանի թևի հիմնական ակտիվ ներկայացուցիչներն են Բաբկեն Թունյանը, Սարգիս Խանդանյանը, Լիլիթ Մակունցը, Լենա Նազարյանը, Սիփան Փաշինյանը, Հրաչյա Հակոբյանը, Հովիկ Աղազարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հովհաննես Իգիթյանը, Հակոբ Սիմիդյանը, Արեն Մկրտչյանը, Կարեն Սարուխանյանը, Վահե Ղալումյանը, Արտակ Մանուկյանը: 

«Իմ Քայլ»-ում կա նաև պատգամավորների խումբ, որոնք առանցքային հարցերում գրեթե միշտ հակադրվում են կառավարությանը, կամ «Իմ Քայլ»-ի մյուս թևերին, դա, այսպես կոչված, ոչ սորոսական թևն է, որը մի շարք հարցերում, ինչպիսիք են օրինակ Ամուլսարի հարցը, Ստամբուլյան կոնվենցիան՝ հակադրվել են ֆրակցիայի մեծամասնության կողմից հնչեցրած գնահատականներին: Այդ պատգամավորների շարքում են Սասուն Միքայելյանը, Սոֆիա Հովսեփյանը, Հայկ Սարգսյանը, Թագուհի Թովմասյանը, Լևոն Ջուլֆալակյանը: Առավել ուշագրավ է Սասուն Միքայելյանի գործոնը: Վերջինս իր թիմի անդամների հետ ակնհայտ հակասության ֆոնին թեպետ վայր չդրեց մանդատը, բայց փաստորեն շարունակում է կարևոր հարցերի շուրջ թիմից տարբերվող դիրքորոշում հայտնել և ըստ այդմ, Վանեցյանի հրաժարականի ֆոնին սթափեցման կոչ անելու հետ մեկտեղ, նշել էր, որ ոչ ոք իրավունք չունի Վանեցյանին ասելու, որ նա ուսադիրները նետի աղբամանը, ապա նաև ընդգծել էր, որ վերջինս շարունակում է մնալ իր ընկերը։ Չմոռանանք նաև, որ Միքայելյանի թիկունքում ԵԿՄ-ն է: 

Իշխանական ճամբարում իր թևն է փորձում ստեղծել նաև Աժ նախագահ Արարատ Միրզոյանը: Նրա զբաղեցրած պաշտոնն, իհարկե, իրեն լայն հնարավորություններ չի տալիս, որ կարողանա ֆինանսական միջոցներ և քաղաքական կապեր կուտակել, բայց ամեն դեպքում կա ձգտում իշխանության ներսում առանձին քաղաքական բևեռ դառնալու: Միրզոյանի թևը փորձում է որոշակիորեն հակադրվել թե′ սորոսականներին, թե′ ավինյանական թևին: Դա ակնհայտ է դառնում հատկապես քվեարկությունների և քննարկումների ժամանակ: Մասնավորապես Միրզոյանի սանիկը՝ Նարեկ Զեյնալյանի թիրախում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ում ամեն գնով փորձում է պահել սորոսական թևը: Զեյնալյանին այս գործում օգնում են Արփի Դավոյանը և Քրիստինե Պողոսյանը: Իսկ քաղաքացիների տեղորոշման հայտնի ծրագրին, որը նախաձեռնել էր սորոսական նախարար Ռուստամ Բադասյանը, իսկ «դաբռոն» տվել էր պարետը՝ դեմ էր քվեարկել միայն պատգամավոր Աննա Կարապետյանը, ով նույնպես համարվում է Միրզոյանի թևի ներկայացուցիչ: 

Ամփոփենք: ԱԺ-ն ունի 132 պատգամավոր, ընդդիմադիր պատգամավորների թիվը 44-ն է՝ ներառյալ խմբակցությունում չընդգրկված պատգամավորը, վարչապետին անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ է 67 ձայն։ Դիտարկենք դեպք, որ բոլոր ընդդիմադիր պատգամավորները կարող են հանգել կոնսենսուսի՝ վարչապետի մեկ թեկնածուի շուրջ, կնշանակի նրանց պակասելու է իշխող «Իմ քայլը խմբակցության 88 անդամից ընդամենը 23-ի ձայնը։ Վերը նշվածը գալիս է ապացուցելու, որ դա ավելի քան ռեալ սցենար է: Եվ այդ սցենարի ռեալությունն է ստիպում Փաշինյանին ամեն գնով ամրապնդել իր դիքերը ուժային բլոկում, իր համար հնարավոր զարգացումների դեպքում հենարան ստեղծելու նպատակով, քանի որ ակնհայտ է՝ ԱԺ-ում իր համար քաղաքական «ռասկլադը» այնքան էլ բարենպաստ չէ: Մի բան ակնհայտ է՝ քաղաքական դաշտի խաղացողները հասկանում են, որ անգամ Նիկոլ Փաշինյանի ամենացածր վարկանիշի դեպքում միայնակ վերջինիցս իշխանություն վերցնելը գրեթե անհնար է, այս պարագայում նրանց մնում է մտածել միավորման հնարավոր ֆորմատների մասին: Այլ հարց է, թե որքանով Նիկոլ Փաշինյանը, ում աչքից բնականաբար չեն վրիպում ընթացիկ զարգացումները՝ թույլ կտա որպեսզի վերոնշյալ միավորումները իրագործվեն և չի փորձի կանխել այդ սցենարը՝ խաղի տարբեր մասնակիցներին առանձին-առանձին իրենով անելով...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Скандальный участник штурма Капитолия найден мертвым«Предлагаю всем теле- и радиокомпаниям, всем информационным сайтам прекратить освещать деятельность премьер-министра». Гагик МанасянЛавров и глава МИД Армении провели переговоры Названы симптомы "британского" штамма коронавируса у детей На шведских марках изобразят Грету Тунберг Интерпол выдал ордер на арест двух россиян из-за взрыва в порту Бейрута Путин заявил о наличии предпосылок для решения конфликта в Карабахе Землетрясение магнитудой 4,5 произошло в центральной Турции Пашинян прибыл в Москву для встречи с Путиным и Алиевым Президент Азербайджана прибыл в МосквуУченые предупредили о риске дисфункции мозга у больных COVID-19 Никола Пашиняна либо обманывают, шантажируют и заставляют подписывать документы, либо этот сценарий в его пользу. Артак ТовмасянВ столице Японии и трех префектурах ввели режим ЧС из-за COVID-19 Трамп пообещал провести упорядоченный переход власти Роухани заявил, что Трамп вверг США в беду Алиев: поездки официальных лиц Армении в Нагорный Карабах мешают нормализации отношенийРоссия воспользуется транспортным коридором из Нахичевани. Алиев Отказ Трампа признать поражение вызывает сожаление, заявила МеркельКонгресс утвердил избрание Джо Байдена президентом США․ CNN 5 вопросов перед встречей Пашинян-Алиев-Путин. Арман Варданян Артак Товмасян обратился к президенту Российской Федерации Владимиру Путину с открытым письмом 500 армянских и грузинских деятелей искусства подпишут совместный меморандумРодственники без вести пропавших солдатов озвучили 5 требований премьер-министру РА Обращаюсь к армянскому народу, моим сторонникам, сегодня, в 17:30 с призывом провести совместные акции протеста. Артак ТовмасянНикол,уходи! Тебя отвергают все достойные армяне! Арман ВарданянМесси: "Барселона" переживает не лучшие времена, но я готов бороться Россия приостановит авиасообщение с Великобританией с 22 декабря Кандидат в президенты "Барселоны" Бенедито предложил снести "Камп Ноу" В Италии выявлен случай заражения новой вариацией коронавируса Вирусолог назвал тревогу из-за нового штамма коронавируса неоправданной "Ювентус" включился в борьбу за Мемфиса Депая В ВОЗ прокомментировали данные о новом штамме коронавируса в Британии Кэти Перри выпустила мини-альбом, посвященный "Великому соединению" Икер Касильяс стал заместителем генерального директора фонда "Реала" «Держись, Арцах»: посвящение фонда «Товмасян» – армянским военным "Кто прав, пусть бросит в меня камень"։ Гагик МанасянСегодня день национального траура. Артак Товмасян Найдена причина тяжелого течения COVID-19 В ДНР заявили о ежедневном ухудшении ситуации на линии соприкосновения В Карабахе полностью восстановили электроснабжение "Реал" обыграл "Атлетик" в 19-м туре чемпионата Испании На Украине новогоднюю елку украсили "оком дьявола" Российские миротворцы доставили гуманитарную помощь в город Мардакерт Минздрав объявил о начале вакцинации от коронавируса во всех регионах Помпео назвал Россию "реальным вызовом" "Россия не оставила нас наедине с нашим вековым врагом турками!": Менуа АрутюнянВ России почти в два раза снизилось количество мигрантов Моуринью: Сон Хын Мин хочет завершить карьеру в "Тоттенхэме" В Германии из-за коронавируса стартует самый жесткий локдаун в истории "Манчестер Сити" сыграл вничью с "Вест Бромвичем" в матче АПЛ
Самое популярное