Ռոհանին և Էրդողանը քննարկել են համաճարակի պայմաններում օդային սահմանների բացումը
WorldԻրանի և Թուրքիայի նախագահներ Հասան Ռոհանին և Թայիփ Էրդողանը կիրակի օրը քննարկել են օդային սահմանների բացումը կորոնավիրուսի համաճարակի պայմաններում: «Ներկայիս պայմաններում ցամաքային և օդային սահմանների բացումը բժշկական կանոնակարգերին համապատասխան, ինչպես նաև առևտրի վերսկսումը և ապրանքների տեղափոխումը անհրաժեշտություն է»,- ասել է Ռոհանին Էրդողանին, տեղեկանում ենք Իրանի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրությունից: Իր հերթին, Թուրքիայի նախագահը նշել է, որ այս կապակցությամբ անհրաժեշտ հրահանգներ կտրվեն: Ռոհանին և Էրդողանը քննարկման ընթացքում նաև փոխանակվել են կորոնավիրուսի տարածմանը հակազդելու վերաբերյալ ձեռք բերված փորձով և տեղեկատվությամբ։