«Արդյո՞ք սպառողի իմ շահերը ոտնահարված չեն»․ հաղորդավարուհին «Զիգզագ»-ից արդուկ է գնել և վերադարձնել չի կարողանում
БлогосфераՀեռուստահաղորդավարուհի Գոհար Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Խորհուրդի կարիք ունեմ:
Միշտ մեր տան տեխնիկան գնել ենք «Zigzag»-ից: Քանի որ ամեն առավոտ արագ պետք է գործի վազեմ, որոշել էի ուղղահայաց արդուկներից գնել՝ գոլորշիով: Որ արագ թարմացնեմ ծալքերը հագուստի ու փախնեմ գործի: Երեկ երեկոյան մեծ խաբարով դիմակս հագա, ձեռնոցներս դրեցի, գնացի Զիգզագ, տատանվում էի մոդելի ընտրության հարցում, ասեցին, որ սա ամենալավն է, հզոր է և այլն, ընտրեցի արդուկը, որը բավականին թանկ էր:
Բերեցի տուն, հենց ջուրը լցրեցի, փորձարկեցի, պարզվեց, որ այն գրեթե իմ քաշին է, քանի որ ես 47 կգ եմ: Մինչև մի հատ վերնաշապիկ գոլորշիով արդուկեցի, կես մարդ դարձա: Սարսափելի ծանր էր ու անհարմար: Առավոտ կանուխ զանգահարեցի խանութ ու խնդրեցի ոչ թե վերադարձնել, այլ փոխել ավելի թեթև մոդելի հետ՝ իմ քաշային կատերգորիայում, ասպես ասած: Ասացին, որ չեն կարող քանի որ մեջն արդեն ջուր եմ լցրել ու փորձարկել:
Հիմա հարց, եթե ես խանութում հնարավորություն չունեմ ջուրը լցնել ու փորձարկել՝ հասկանալու. տնօրինությունը նման հնարավորություն չի ընձեռում: Իսկ տանը մեկ անգամ փորձելուց հետո խանութը հրաժարվում է այն անգամ փոխանակել, արդյոք սպառողի իմ շահերը ոտնահարված չեն: Խորհուրդի կարիք ունեմ: Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչություն , Zigzag Հայաստանի Սպառողների Ասոցիացիա
Հ.Գ. Ամենավիրավորականնն այն է, որ մի բան էլ ասում են՝ տեսնենք կարող ենք ձեզ ընդառաջել: Սիրելիներս, այդ ես եմ ձեզ տարիներ շարունակ ընդառաջել, որ ձեզնից եմ գնել ու բոլորին խորհուրդ տվել, հիմա հակառակը կանեմ: Ձեր ընդառաջումը ձեզ պահեք, ինձ իմ շահերն են հետաքրքիր»: